Ա.Բախշյանը կրթության դեմ հանցագործության, դպրոցի տնօրեններ-վարչության պետեր հանցավոր կապի և այլնի մասին

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հանրակրթական դպրոցներում աշխատանքային տետրերի վաճառքը, որքան էլ Կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է, որ անօրինական է, շարունակվում է. երեխաներին պարտադրում են գնել այդ տետրերը` հայոց լեզվի, ռուսաց լեզվի և այլն, ամեն մեկի  համար վճարելով 500 դրամ: Ո՞ւմ բիզնեսն է սա, որքանո՞վ են դպրոցի տնօրենները մխրճված ստվերային այդ գործընթացի մեջ թեմաների շուրջ  Panorama.am-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի հետ:

-Տիկին Բախշյան, որքան էլ պատասխանատու անձինք հայտարարում են, որ նման բան չկա, այդուհանդերձ աշխատանքայիյն տետրերը շարունակ վաճառվում են դպրոցներում ու պարտադրվում աշակերտներին: Ի՞նչ կասեք Դուք:
-Ես կասեմ միայն մեկ բան. աշխատանքային տետրերը ստվերային ձևով տարածվում են դպրոցներում, դա է փաստը: Այո, նախարար Աշոտյանի հրամանով դպրոցներում դրանց վաճառքն արգելվեց ու հորդորվեց ծնողներին դրանք գնել այլ վայրերից: Բայց ես ինքս հենց նախօրեին եղել եմ Երևանի ամենահայտնի ու մեծ գրախանութներից մեկում, սակայն ոչ մի աշխատանքային տետր չեմ հայտնաբերել: Հարց` ուրեմն որտեղի՞ց են դրանք հայտնվում դպրոցներում:
Բացի այս, կա մեկ այլ խնդիր, որը պակաս լուրջ չէ` որքանո՞վ են այդ տետրերը, որ պարտադրվում են մեր երեխաներին, համապատասխանում կրթության որակին: Երեկ ես հարցում եմ արել մեր ինստիտուտի մասնագետներին և իրենք ինձ տվել են հետևյալ պատասխանը, որ միայն տարրական դպրոցի համար ԿԱԻ կողմից երաշխավորված 8 տետր կա, մինչդեռ շրջանառության մեջ առկա է չերաշխավորված, անհայտ հրատարակությունների և հեղինակների կողմից 11 անուն տետր: Ես, ճիշտ է, եղել եմ միայն մի գրախանութում, բայց ենթադրում եմ ու նույնիսկ համոզված եմ, որ մյուսներում էլ այդ տետրերը բացակայում են:

-Այդ դեպքում ի՞նչ գործարք է լինում:
-Շատ սովորական` հրատարակիչը աշխատում է ուղիղ կրթության վարչությունների, դպրոցի տնօրենի հետ ու հենց նրանց միջոցով է, որ տետրերը հերիք չի մտնում են դպրոց, մի բան էլ ուսուցիչներին, հավանաբար, պարտադրվում է դրանք վաճառել: Ու այն տետրերը, կրկնում եմ, որոնք ոչ ծրագրին են համապատասխանում, ոչ չափորոշիչներին և պահանջներ են դնում, որ այսօր կրթական չափորոշիչներով պարզապես վերացված են: Օրինակ, կան վայելչագրության էլեմենտներ սովորեցնող տետրեր, սակայն վաղուց արդեն այդ վայելչագրությունը դուրս է եկել: Կամ` աշխատանքային տետր պատկերազարդ քերականությամբ, որի պահանջները այսօրվա տարրական դպրոցի չափորոշիչներին համապատասխան չեն:

-Այսինքն բացի նրանից, որ դպրոցը «բազառի է» վերածվել ու ապօրինի ճանապարհով տետրեր են վաճառվում, մի բան էլ դրանք պիտանի չե՞ն:
-Ոչ միայն պիտանի չեն, այլև հակացուցված են: Այս ամենին ես միայն մեկ որակում ունեմ` հանցագործություն կրթության նկատմամբ, քանի որ դրա արդյունքում ընտանիքին ոչ միայն ֆինանսական վնաս է պատճառվում, այլև երեխաներին կրթության դեմ ենք տրամադրում: Տարրական դպրոցի մայրենիի դասագրքերը այսօր բավականին ներկայանալի են, ու պատկերազարդ և լիովին բավարար են չափորոշիչներին համապատասխան կրթություն ստանալու համար: Իսկ այդ տետրերը առանձին, մասնավոր անձանց գրպանը լցնելու համար լավ աշխատող մեխանիզմ են, որին մասնակցում է նաև Գիտելիքների թեստավորման կենտրոնը իր մասնագետներով և սա հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ:
Ես չգիտեմ իրենք այդ իրավունքն ունեն թե ոչ, նկատի ունեմ ստեղծել աշխատանքային տետրեր, բայց հեղինակների մեջ կարդում ես կենտրոնի մասնագետների անուն-ազգանունները:

-Ստացվում է, որ ամեն ինչ լավ էլ ջրի երեսին է… ինչպե՞ս դուրս գալ այդ վիճակից:
-Այս ամենը, նախևառաջ, ասում է երկու բանի մասին. կամ այդ մարդիկ իրենց աշխատավարձով չեն կարողանում ապրել ու ստիպված են ինչ-որ բաներ ստեղծել, թեկուզ և ոչ պիտանի ու ձև գտնել դա իրացնելու` ապրուստի կամ հարստանալու համար, կամ էլ գործ ունենք այս աստիճան կրթության որակի նկատմամբ պետության անտարբերության հետ, որն էլ բերում է նման երևույթների: Եթե պետության լիազոր մարմինը իր խոշորացույցի տակ պահի կրթության որակին վնասող երևույթները, միանգամից դրանք կարգելվեն:

-Խոսքը Կրթության և գիտության նախարարության մասի՞ն է:
-Այո, բայց միևնույն ժամանակ ոչ միայն ԿԳՆ-ն է պատասխանատու այս ամենի համար, ավելի կարևոր է վարչապետի վերաբերմունքը: «Կրթական միջավայր ֆորումում» այսօր հանրային քննարկման մի տեքստ եմ դրել, որը վերնագրել եմ «Ո՞վ է կեղծում հանրակրթության իրական պատկերը»: Դրանում մեջբերում եմ մի փաստ` 2010թ-ի հոկտեմբերին ԳԹԿ-ն բոլոր դպրոցների 10-րդ դասարանցիների ընթացիկ գիտելիքներն է ստուգել` արտաքին գնահատման է ենթարկել «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից: Եվ արդյունքը հետևյալն է` հայոց լեզվից կտրվել է 10-րդ դասարանցիների 25 տոկոսը` յուրաքանչյուր 4-րդ աշակերտը, իսկ մաթեմատիկայից 35.5 տոկոսը` գրեթե յուրաքանչյուր 3-րդ աշակերտը: Այդ աշակերտները չորս ամիս առաջ ավարտել են հիմնական դպրոցը ու բոլորը, չգիտես ինչպես, դրական թվանշաններ են ստացել:
Հարց` ո՞վ է կեղծել. կամ դպրոցի տնօրենը քննություններն անցկացրել է այնպես, որ ստանան դրական գնահատականներ, ինչի վերաբերյալ բազմաթիվ փաստեր ունենք, կամ ԳԹԿ-ի թեստերը չեն համապատասխանել հիմնական դպրոցի այդ առարկաների պետչափորոշիչներին` բարձր նշաձող են դրել: Սակայն երկրորդ տարբերակը առաջինը ես եմ կասկածի տակ առնում, որովհետև այդ նույն ԳԹԿ-ն ավարտական քննությունների թեստերի հեղինակն է… Հիշեցնեմ, ԳԹԿ-ն նախարարությունից անկախ մարմին է, ՀՀ վարչապետի աշխատակազմում է, այսինքն անմիջապես վարչապետին է պատասխանատու: Կենտրոնը բացահայտեց, վերլուծությունը գրեց, որ թեստերում գրվածը բխում է չափորոշիչներից և արդյունքը սա է, ի՞նչ արեց հարգելի վարչապետը:
Գուցե ես եմ սխալ, բայց իմ կարծիքով արտաքին գնահատման արդյունքը մի փաստ է, որ պետք է բոլորը սարսափեին` այդ ինչպե՞ս ամեն 4-րդ աշակերտը կտրվում է հայերենից, ամեն 3-րդն էլ մաթեմատիկայից, բա մենք ի՞նչ ենք անում հանրակրթության ոլորտում, ամոթ է չէ:

-Տիկին Բախշյան, բայց, եթե դա ահազանգ էր, որին պետք է արձագանքվեր…
-Պետք է արձագանք լիներ, այն էլ համապատասխան, ու պետք է տրվեին արմատական լուծումներ… Ճիշտ է, նախարարի հրամանով անցած տարի առարկայական ծրագրերը բեռնաթափվեցին, բայց դա այնքան արագ եղավ, ոչ գիտականորեն, շատ արագ եղավ: Ես կարծում եմ, որ դա լավ էր, բայց բոլորովին բավարար չի և կարծում եմ, որ ԿԱ ինստիտուտին նախարարությունը, որպես միակ լաբորատորիային այդ ոլորտում, պետք է տա առնվազն մեկ տարի ժամկետ, որպեսզի այստեղ կազմվեն առարկայական ճիշտ հանձնաժողովներ ու վերանայվեն չափորոշիչներն այնպես, որ աշակերտներին տրվի ժամանակակից ու պիտանի գիտելիք: Հանրակրթության ոլորտում մենք ծանրաբեռնում ենք աշակերտին և տալիս ենք գիտելիքներ, որոնք իրեն պետք չեն:

-Վերադառնանք հովանավորչությանը: Նախարար Աշոտյանի գրեթե առաջին հանձնարարականներից մեկն էր բացառել դրամաշորթությունը դպրոցներում, բայց այդ երևույթը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է ծաղկել: Հիմա էլ այս տետրերի պատմությունը` ծնողները այս դեպքում էլ զերծ կմնան այդ մասին շատ բարձրաձայնելուց, բայց երևույթը հաստատ դրանից չի վերանա: Ի՞նչ պետք է անել, որ վերջ դրվի հրատարակիչ-կրթության վարչության պետ-դպրոցի տնօրեն նաև ուսուցիչ հանցավոր կապին:
-Ուսուցիչները չեմ կարծում, որ օգտվում են այդ հանցավոր օղակից…

-Թերևս օգտվում այն իմաստով, որ կատարելով հանձնարարությունը` վաճառել տետրերը, պահպանում են իրենց աշխատանքը…
-Այո, այդ իմաստով համաձայն եմ` ուսուցիչներն էլ հրամանը կատարում են ճնշման տակ, ու որպեսզի շառից-փորձանքից հեռու մնան: Ինչ վերաբերում է դպրոցի տնօրեններին, ապա և նրանք, և քաղաքապետարանի կրթության վարչության պետերը անմասն չեն այս ամենից ու ես ուղղակի վստահ եմ դրանում: Ուրիշ ձև ուղղակի այդ տետրը դպրոցում չէր կարող հայտնվեր: Համեմատության համար օրինակ բերեմ` որպեսզի ԿԱԻ մասնագետը դպրոց գնա ու իր վերապատրաստած ուսուցչի գործունեությանը հետևի, մինչև համապատասխան թույլտվություն չլինի նա անգամ դպրոց չի կարող մտնել, այսինքն` առանց Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների կրթության վարչությունների որևէ բան դպրոցում չի կարող շարժվել: Դրա համար էլ այս փակ համակարգում տարածված գարշահոտությունը սկսել է դուրս գալ և մինչև դպրոցը չբացվի հասարակության, ծնողների համար, այդպես էլ լինելու է:
Այո, դպրոցը իրավասություն ունի մշակելու ներքին կարգուկանոնը, բայց այնպես դա պետք է անի, որպեսզի դպրոցն այդպիսի փակ հաստատություն այլևս չլինի: Ու քանի դեռ դա չկա, ոչ մի բանն էլ չի փոխվի: Իսկ բոլորս էլ պետք է շատ լավ հասկանանք, որ այն, ինչ կատարվում է դպրոցներում ուղիղ հարվածում է մեր պետության անվտանգությանը ու երկրի իմիջին` ունենալով այս տեսակ շնորհալի ու տաղանդավոր երեխաներ, մեր իրավունք չունենք այդ երեխաներին դպրոցի առաջին օրվանից բթացնել ու զմրսել:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}