Ստեփանակերտում մտադիր են «Թումո» կենտրոն հիմնել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Սեմ և Սիլվա Սիմոնյաններին ու նրանց ուղեկցող անձանց:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաք Ստեփանակերտում «Թումո»ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման հետ կապված հարցեր:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի առկայությունն Արցախում հանդիսանում է ինտելեկտուալ ոլորտում ներդրումների լավագույն տարբերակներից մեկը, որը մեծ խթան կհանդիսանա հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների և մատաղ սերնդի մտավոր կարողությունների զարգացման համար:
Երկրի ղեկավարը ընդգծել է, որ այս նախագիծը նաև Հայրենիք-Սփյուռք համագործակցության վառ դրսեվորում է:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: