«ԱրմենՏել»-ի հաճախորդները կարող են ձեռք բերել դյուրակիր համակարգիչներ «ՎՏԲ - Հայաստան բանկ»-ի վարկավորման ծրագրով
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում Ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել դյուրակիր համակարգիչ` «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ վարկի միջոցով:
Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում հաճախորդները կարող են ընտրել դյուրակիր համակարգիչ և գնել այն առանց բանկ այցելելու: Դյուրակիր համակարգչի ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձևակերպել Beeline վաճառքի և սպասարկման յուրաքանչյուր գրասենյակում:
«Կարևորելով հաճախորդների սպասարկման բարձր որակն ու հարմարավետությունը, մենք առաջարկում ենք բաժանորդներին ձևակերպել գնումը մեր գրասենյակներուն` առանց բանկի բաժանմունք այցելելու: Գործարկելով համագործակցության ծրագիրը, մենք առաջարկում ենք հաճախորդներին դյուրակիր համակարգիչ ձեռք բերելու ևս մեկ հնարավորություն, իսկ անհարժեշտ փաստաթղթերի նվազագույն պահանջները կդարձնեն գնումն արագ և հարմարավետ»,-նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Հայտ ձևակերպելու համար ֆիզիկական անձը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Վարկավորման պայմանների վերաբերյալ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում: