«Google» ընկերությունը սպառնում է որոնման համակարգից հեռացնել ֆրանսիական լրատվամիջոցներին
«Google» կորպորացիան սպառնացել է բացառել որոնման համակարգում ֆրանսիական լրատվամիջոցների նորությունները: Այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍ»ի-ն:
Տեղեկատվության համաձայն, ավելի վաղ ֆրանսիական լրատվամիջոցների ղեկավարները նախաձեռնել էին օրենքի նախագիծ, որով գումար էին պահանջում «Google»-ից իրենց նյութերի բովանդակության համար: Լրատվամիջոցների պնդմամբ, կորպորացիան լրատվամիջոցների նորությունների հաշվին գումար է աշխատում, որոնման համակարգում տեղադրելով գովազդ:
Ի պատասխան նախաձեռնության, «Google»-ը նամակ է հղել ֆրանսիական մի քանի նախարարությունների, որում հայտնել է, թե նմանօրինակ օրենքի կիրառումը կասկածի տակ կդնի որոնման համակարգի գոյությունը և որպես հակազդող քայլ ընկերությունը ստիպված կլինի հանել ֆրանսիական լրատվամիջոցների լուրերը համակարգից:
Նշվում է, թե ամսական Google-ի որոնման համակարգից 4 միլիարդ անցում է կատարվում ֆրանսիական լրատվամիջոցներին: