ԲՀԿ-ն լուրջ չի վերաբերվում Հմ. Հովհաննիսյանի ասածներին
«Հրապարակը» գրել է. «Հմայակ Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե ընտրությունների միասնական շտաբը ֆինանսավորվում էր Գագիկ Ծառուկյանի կողմից, ԲՀԿ արձագանքն այնքան էլ համարժեք չէր: «Պետք չէր այդքան ջանք ու եռանդ թափել «սենսացիոն» բացահայտումներ անելու բարդ ու դժվարին գործում»,- իրոնիկ արձագանքել էր ԲՀԿ-ն»:
Թերթի հարցին՝ եթե փաստը չի համապատասխանում իրականությանը, ինչո՞ւ դատի չեն տալիս Հմայակին, Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է. «Որովհետև մարդուն դատի տալու համար նրան և նրա ասածներին պետք է լուրջ վերաբերվել, իսկ սա այդ դեպքը չէ»: