Էժան փուչիկների որոշումը կայացնողը հայտնի՞ է
«Նախօրեին «փուչիկների գործով» մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանից 1000 դրամանոց անվտանգի փոխարեն 100 դրամանոց վտանգավոր փուչիկներ գնելու որոշումը կայացրել է ՀՀԿ-ական Ռուբեն Թադևոսյանը»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը:
Թադևոսյանը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահն Է: Թերթի թղթակիցն այցելել է ՀՀԿ գրասենյակ` տեղում նրանից մեկնաբանություն ստանալու: Գործավարուհին զեկուցել է Թադևոսյանին այցի մասին, ապա վերադարձել և ասել, որ նա զբաղված է: Երբ թղթակիցը պնդել է, որ պատրաստ է սպասել, գործավարուհին ասել է. «Նա չի կարող ձեզ ընդունել, զբաղված է, հաշվարկ է անում, դիմեք մամուլի խոսնակին»:
«Ըստ ամենայնի, Թադևոսյանը հաշվարկում էր` էժան փուչիկներով ՀՀԿ-ին իր բերած օգուտը և իր անպատիժ մնալը համարժե՞ք են, թե ոչ: Ավելին, գուցե պետք է իրեն ավելի բարձր պաշտոնի՞ արժանացնեն»,- գրում է թերթը: