Տեղի է ունեցել Վարդան Օսկանյանի և Արմեն Ռուստամյանի հանդիպումը
Ըստ «Իրավունք»-ի` ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ վերջերս սրճարաններից մեկում տեղի է ունեցել Վարդան Օսկանյանի և Արմեն Ռուստամյանի հանդիպումը, որը տևել է առավել քան 3 ժամ։ «Թե ինչ է այդտեղ քննարկվել՝ ամբողջ ծավալով հայտնի չէ նաև ՀՅԴ վերնախավին, սակայն հարցերից մեկն էր «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաալիքի հեռարձակումը «Երկիր Մեդիայի» եթերով։ Բայց այդ հարցում, ըստ մեր աղբյուրի, միասնական կարծիք ՀՅԴ-ում գոյություն չունի՝ «ամերիկյան» թևը կողմ է այդ տարբերակին, առավել ևս, որ դա նաև գումար բերող է, իսկ «իրանական» թևը` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, կտրականապես դեմ է։ Ինքը՝ դաշնակցական հեռուստաալիքը, առավել հակված է Հրանտ Մարգարյանի գծին, ինչը և ավելի վաղ՝ ամռանը, հանգեցրել էր ֆինանսավորման պակասեցմանը և պրոբլեմատիկ դարձրել արբանյակային հեռարձակումը»,- գրում է թերթը։