Միթ Ռոմնիի որդին ցանկացել է հարվածել Բարաք Օբամային
ԱՄՆ Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի որդին` Թեգ Ռոմնին, ցանկացել է հարվածել իր հոր մրցակցին` ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային: Այս մասին տեղեկացնում է «Վեստի. ռու» լրատվական գործակալությունը:Այս միջադեպի մասին Թեգ Ռոմնին հայտարարել է Հյուսիսային Կառոլինա ռ/կ-ին:
Նախընտրական քննարկումների ժամանակ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ կասկածում է իր մրցակցի ազնվության վրա, որի համար Միթ Ռոմնիի որդին հազիվ է կարողացել զսպել իր զայրույթը:
«Ես ցանկանում էի դուրս թռչել, հասնել նրա մոտ և հարվածել նրան, սակայն ես դա չարեցի: Առաջին հերթին թիկնապահների առկայության պատճառով, երկրորդ` դա բնական է` նրանք մինչև վերջին պահը կփորձեն հորս այնպիսի ներկայացնել, որն իրականում նրա կերպարին համապատասխան չէ»,- նշել է Ռոմնի կրտսերը:
Նշենք, որ հոկտեմբերի 22-ին տեղի կունենա նախընտրական վերջին քննարկումը և այս քննարկումը նվիրված է լինելու բացառապես ներքին քաղաքականությանը: Հատկանշական է այն փաստը, որը «Ipsos» վիճակագրական գործակալության և «Ռոյթերս» գործակալության կողմից անցկացված վերջին հարցումների համաձայն, Օբաման իր մրցակցից առաջ է ընկել ընդամենը ձայների 3 տոկոս հարաբերակցությամբ. բնակչության 47 տոկոս նախընտրում է իր ձայնը տալ Օբամային, 44 տոկոս-ը` Ռոմնիին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները