«Asbarez.com». Քլինթոնը կրկին իր խորին հիասթափությունն է հայտնել մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ
Պետդեպարտամենտի աղբյուրները հաստատում են այն տեղեկությունը, որ Պետքարտուղար Քլինթոնը` Հունգարիայի ԱԳ նախարար Յանոս Մարտոնիի` Վաշինգտոն կատարած այցի ժամանակ կրկին իր խորին հիասթափությունն է հայտնել` Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է «Asbarez.com» պարբերականը:
«Մենք ողջունում ենք պետքարտուղար Քլինթոնի շարունակական ջանքերը` Հունգարիայի իշխանություններին ցույց տալու, որ իրենց այդ չմտածված քայլը` մարդասպանի արտահանձնումը, վնասել է բանակցային գործընթացին: Խաղաղության շահերից ելնելով, մենք քաջալերում ենք պետքարտուղարին արգելափակել ԱՄՆ-Բաքու սպառազինությունների գործարքը և դադարեցնել ռազմական յուրաքանչյուր տեսակի աջակցություն ադրբեջանական զինված ուժերին»,- նշել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն առաջիններից մեկն էր, որ դատապարտեց Սաֆարովի արտահանձնումն ու ներումը: Չնայած ԱՄՆ-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի կողմից հնչեցված քննադատություններին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդգնություն է ցուցաբերում այս հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները