Օրվա թեմա 20:38 19/10/2012

Խաղի մեկնարկի համար սպասում են ԲՀԿ-ի քայլին

Հեղինակ` Արմեն Մինասյան

Քաղաքական աշունն արդեն իսկ մեկնարկել է, սակայն դեռևս որևէ ակտիվություն չի նկատվում: Լրատվական դաշտում, անշուշտ, ամենաբազմազան տեղեկություններ ու լուրեր են շրջանառվում, բայց դրանցում քաղաքական որևէ գործողության, ակտի մասին խոսք անգամ չկա: Տպավորությունն այնպիսին է, որ իրավիճակը մի փոքր ճահճացել է, և այն փոքր-ինչ հետաքրքիր դարձնելու համար լրատվամիջոցներն արհեստական ակտիվության ֆոն են ստեղծում՝ զուգահեռաբար դուրս թողելով իրենց պատվիրատուների քիմքին հաճելի ազդակներ, որոնք մի կողմից «զոնդաժի», իսկ մյուս կողմից հակառակորդ-մրցակիցներին հունից հանելու ֆունկցիա են կատարում: Ինչո՞ւ է այսպես:

Բոլորին էլ հասկանալի է, որ այս շրջանում քաղաքական կյանքում ինչ էլ տեղի ունենա, անպայման կապված է կամ առնչվում է առաջիկա նախագահական ընտրություններին: Իսկ այն որ արտաքուստ ոչինչ չի կատարվում, դեռ չի նշանակում, որ խաղի մասնակիցները հետաքրքրություն չունեն այդ իրադարձության հանդեպ: Ընդհակառակը` հետաքրքրությունը չափազանց մեծ է, բայցև` մեծ է պատասխանատվությունը: Առաջին քայլի պատասխանատվությունը: Գուցե ճիշտ կլինի ասել, որ հենց առաջին քայլն է պայմանավորելու հետագա զարգացումների ողջ կոնֆիգուրացիան: Հասկանալու համար ասվածը, փորձենք վերլուծել խաղի հիմնական մասնակիցների հնարավոր հաշվարկներն ու գործողությունների տարբերակներն ու հավանական արդյունքները:

Կասկածից վեր է, որ հիմնական հետաքրքրված կողմն առաջիկա զարգացումներում հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանն է: Նա բոլոր երկրների ավանդույթների համաձայն` կառաջադրվի պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար և այստեղ երկրորդ կարծիք, կարծես թե, չկա: Իշխանության դեպքում առնվազն մի հանգամանք` առաջադրվող թեկնածուն, հստակ է:
Եվ միակ հարցականը պոտենցիալ հակառակորդների մասով է, քանզի խաղի բնույթն ու ինստենսիվությունը կախված է մրցակիցների ով լինելուց: Իսկ դրանց թիվն անսահմանափակ չէ:

Սկսենք ԲՀԿ-ից: Գաղտնիք չէ, որ այս դեպքում առավել հավանական դիտարկվում է չորս տարբերակ` երեք թեկնածուներով: Թեկնածուներով տարբերակներից մեկը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, մյուսը` Վարդան Օսկանյանը, երրորդը` Ռոբերտ Քոչարյանը: Չորրորդ տարբերակը, որը ենթադրում է գործող նախագահի թեկնածության պաշտպանություն, նույնպես օրակարգում է:

ՀԱԿ-ի դեպքում նույնպես տարբերակները մի քանիսն են: Առանց թեկնածու մնալու դեպքում հավանական է ՀԱԿ-ի աջակցությունը ԲՀԿ-ի թեկնածուին, կամ ծայրահեղ դեպքում ընդդիմադիր մեկ այլ թեկնածուի: Իսկ ահա սեփական թեկնածուով խաղի մեջ ներգրավվելու դեպքում քննարկվում է մի քանի տարբերակ. Լևոն Տեր-Պետրոսյան, Նիկոլ Փաշինյան, Խաչատուր Սուքիասյան, Լևոն Զուրաբյան:

Կան նաև այլ կուսակցություններ ու գործիչներ, որոնք արդեն իսկ հայտարարել են իրենց մասնակցության մասին կամ էլ սպասում են հնարավոր դասավորություններին` որոշելու համար իրենց մասնակցության ձևաչափը:

Այժմ` ինչո՞ւ են շահագրգիռ կողմերը հապաղում իրենց վերջնական որոշումների հարցում, ի՞նչն է խանգարում: Որքան էլ տարօրինակ հնչի, հիմնական գործոնը պոտենցիալ մրցակիցների ճամբարում անորոշությունն է կամ` վերջնական որոշումների բացակայությունը (ավելի ճիշտ` դրանց բացակայությունը հրապարակում):

Հասկանալու համար, թե ուժերից որն ի՞նչ տարբերակ կնախընտրի, պետք է պատասխան գտնել հարցին` իսկ ո՞րն է այդ ուժի համար ցանկալի արդյունքը:

Սկսենք ՀԱԿ-ից: Ընդդիմության հատվածի երբեմնի կոնսոլիդացնողը վերջին մեկ-մեկուկե տարում բավականին լուրջ զիջել է դիրքերն, ըստ էության, քաղաքական ընդդիմության տիտղոսը հանձնելով ԲՀԿ-ին: Բնականաբար, առաջիկա նախագահական ընտրությունները ՀԱԿ-ը պետք է դիտարկի սեփական դիրքերը քաղաքական դաշտում ամրապնդելու և կորցրածը հետ բերելու տեսանկյունից: Իսկ ի՞նչ կարող է անել ՀԱԿ-ը:

Անշուշտ, գործնականում նախագահական ընտրություններում ՀԱԿ-ի հաղթանակի մասին խոսել չի կարելի: Սակայն չպետք է բացառել, որ որոշ դասավորությունների պարագայում ՀԱԿ-ն իսկապես կարող է վերադառնալ իր դիրքերին: Դրա համար անհրաժեշտ է, որ այդ ուժի թեկնածուն ընտրություններում գրավի միայ ու միայն երկրորդ հորիզոնականը` հավաքելով առնվազն 20 տոկոս ձայն:

Ո՞ր դեպքերում է սա հնարավոր: Եթե ԲՀԿ-ն առաջադրի Վարդան Օսկանյանին, ապա ՀԱԿ-ը կարող է խաղի մեջ մտնել միայն Նիկոլ Փաշինյանով (Տեր-Պետրոսյանն, ըստ ամենայնի, չի համաձայնի խաղալ Օսկանյանի դեմ), և դրա «ռեպետիցիան» երևաց արդեն Օսկանյանի գործի խորհրդարանական քննարկումների ժամանակ: Իսկ եթե ԲՀԿ-ն որոշի առաջադրել կամ պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին, ապա ՀԱԿ-ի միակ աշխատող տարբերակ կմնա Լևոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս հավանաբար հենց այդ հաշվարկն էլ տանում է` հասնել նրան, որ Քոչարյանն առաջադրվի, և այդ փաստն օգտագործել որպես քաղաքական ռեսուրս ու կապիտալիզացնել իր` հնչեղությունը բավականին կորցրած անունը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությանը, ապա նրա առաջադրման դեպքում ՀԱԿ-ը «հաղթող» թեկնածու չունենալու պատճառով, ստիպված կսատարի Գագիկ Ծառույանին` փորձելով դրա դիմաց փոխհատուցում ստանալ արդեն ԲՀԿ-ից:

Ասվածը հաշվի առնելով` կարևելի է ենթադրել, որ թե ՀԱԿ-ը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրությունների առնչությամբ իրենց անելիքների մասով հայտարարություն կանեն բացառապես ԲՀԿ-ի որոշումն իմանալուց հետո:

ԲՀԿ-ի դեպքում իրավիճակը փոքր-ինչ բարդ է: Այստեղ, ինչպես և ՀԱԿ-ում, ըստ ամենայնի հասկանում են, որ առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանին գործնականում հաղթել չեն կարող, ուստի արդյունք կամ հաղթանակ պետք է փնտրեն այլ տեղում:

ԲՀԿ-ի ներկայացուցիչների վերջին շրջանի հարցազրույցներն ու հայտարարությունները վկայում են, որ այս կուսակցությունն իր օրակարգում մի հարց ունի` տիրանալ վարչապետի պաշտոնին կամ առնվազն` որոշիչ ձայն ունենալ այդ պաշտոնում նշանակում կատարելու հարցում: Ըստ ամենայնի, առաջիկա նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն կմասնակցի հենց այս արդյունքն ապահովելու նպատակով: Եվ եթե կուսակցության ներկայացուցիչը կարողանա 30-35 տոկոսի չափով ձայն հավաքել, գուցե համարի, որ հասել է արդյունքի, քանզի հետագա վերադասավորումների համար կուսակությունը հանդես կգա լուրջ էլեկտորատ ունեցող ուժի դիրքերից:

Իսկ ո՞վ կարող է ապահովել նման արդյունք: Որոշ գնահատականներով` դա հնարավոր է միայն Գագիկ Ծառուկյանի առաջադրման պարագայում: Իսկ ահա մնացած տարբերակներում գրեթե անհնար է: Որոշակի հնարավորություն կա նաև այն սցենարի դեպքում, եթե ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին ու իր նպատակի շուրջ համաձայնության հասնի ընտրություններին նախորդող, այլ ոչ` հաջորդող շրջանում:

Կառաջադրվի՞ Ծառուկյանը, թե՞ ոչ:
Ըստ էության, հիմա հենց այս հարցն է օրակարգում: Ըստ որում` ոչ այնքան հարցը քննարկվում է, որքան օղակը սեղմվում է Ծառուկյանի շուրջ` մի հատված նրան ուղղակի դրդում է ինքնառաջադրման, մի ուրիշ հատված էլ` զսպում է ու ուղղորդում մինչընտրական համաձայնությունների ուղի:

Կարելի է ասել, որ Ծառուկյանի հենց այս որոշումից է կախված խաղի հետագա ողջ ընթացքը: Համարձակվեմ կանխատեսել, որ նա չի առաջադրվի, և մյուսները ստիպված կլինեն գործի դնել այլընտրանքային տարբերակները:


P.s Panorama. am-ը հիշեցնում է, որ հեղինակի տեսակետը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի  հետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}