Հարցազրույցներ 16:33 19/10/2012

Իրանագետ. Իրանն առայժմ կանգնած չէ տնտեսական փակուղու առջև

Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող արտաքին տնտեսական պատժամիջոցների քաղաքականությունն զգալիորեն հարվածել է երկրի տնտեսությանը: Իրանում տիրող իրավիճակի, ինչպես նաև այդ երկրին ուղղված արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:

-Ինչպե՞ս կբնութագրեք Իրանի տնտեսության ներկա վիճակը:
-Վերջին ամիսներին Իրանի առջև ծառացած տնտեսական խնդիրները դեռևս չեն ստացել հասարակության պահանջմունքներին համապատասխան լուծում. այս ընթացքում շարունակաբար անկում է ապրել իրանական ռիալի ինքնարժեքը, բարձրացել են մի շարք կենցաղային ապրանքների և այլ արտադրատեսակների, օրինակ՝ տեղական արտադրության ավտոմեքենաների գները, որը որոշակի սոցիալական անապահովության մթնոլորտ է ձևավորել երկրում: Սակայն հարևան ԻԻՀ-ի բարձրաստիճան հոգևորականությունը տնտեսական խնդիրների լուծումը չի պայմանավորում բացառապես արտաքին գործընթացներով, այլ առաջին հերթին շեշտադրում է ներքին բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք, ինչպես իրենք են կարծում, կարող են չեզոքացնել դրսից ուղղորդվող բացասական ազդեցությունները: Ներքին վերադասավորումների առաջնահերթությունն ու կարևորումը ենթադրում է, որ Իրանի իշխանություններն առայժմ մտադիր չեն իրենց որդեգրած արտաքին քաղաքականության սկզբունքներում կտրուկ փոփոխություններ իրականացնել՝ ընդառաջելով ԻԻՀ-ի դեմ կիրառվող պատժամիջոցների քաղաքականության արևմտյան տրամաբանությանը:

-Հատկապես ի՞նչ ներքին վերադասավորումների մասին է խոսքը:
-ԻԻՀ-ի ներքին զարգացումների համատեքստում առանձնանում են Կենտրոնական բանկի շուրջ ծավալված գործընթացները: Վերջինս Իրանում տնտեսական ձախողումների մեջ մեղադրվող կենտրոնական թիրախն է դարձել, որի նախագահն, ըստ գործող օրենքի, կարող է խուսափել ստեղծված բարդ իրավիճակը Մեջլիսում` պատգամավորների առաջ պարզաբանելուց. իր այդ իրավունքից Կենտրոնական բանկի նախագահն առայժմ օգտվում է՝ հարուցելով օրենսդիր մարմնի ներկայացուցիչներից շատերի զայրույթը: Ներկայում ԻԻՀ-ի խորհրդարանում քննարկվում է երկրի Կենտրոնական բանկը Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը կցելու նախագիծը, որն, ըստ էության, կոչված է սահմանափակելու վերջինիս՝ ինքնուրույն գործառույթներ իրականացնելու իրավունքները: Սակայն հիշյալ նախագիծը, դեռևս խորհրդարանական օրակարգ չմտած, արդեն իսկ ենթարկվել է հասարակական որոշ շերտերի և լրատվամիջոցների քննադատությանը: Որպես հակափաստարկ՝ հիմնականում այն միտքն է շրջանառվում, որ ժամանակակից աշխարհում առողջ և առաջադիմական տնտեսություն ունենալու կարևորագույն նախապայմաններից է Կենտրոնական բանկը քաղաքական կառույցներից տարանջատելը: Այս խնդիրը դարձել է Իրանում ներքաղաքական քննարկումների առանցքային թեման. լուծումն, ըստ իս, շատ չի հապաղի, բայց այլ հարց է, թե որքանով այն կարդարացնի իրանական իշխանությունների և հասարակության սպասելիքները: Համենայն դեպս, նկատելի է, որ փորձեր արվում են տնտեսությունը ոտքի կանգնեցնելու ուղղությամբ և փակուղային իրավիճակ առայժմ չկա:

-Իրանին ուղղված ինչպիսի՞ նոր արտաքին մարտահրավերներ կան:
-Հոկտեմբերի 15-ին Լյուքսեմբուրգում ԵՄ-ի անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարները որոշում ընդունեցին խստացնել Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: Եվրոպական երկրներին այսուհետ արգելվեց Իրանից բնական գազ ներմուծել Եվրոպա, ինչպես նաև Իրան արտահանել սարքավորումներ, որոնք կարող են խթանել այդ երկրի նավթագազային և նավթաքիմիական արդյունաբերությունը: Սա, հուլիսի 1-ից իրանական նավթի ներմուծման վրա դրված բռնարգելքից հետո, երկրորդ խոշոր սահմանափակումն է, որ կիրառվում է ԻԻՀ-ի հանդեպ, այս անգամ՝ գազի ոլորտում: Իհարկե, հիշյալ վերջին սահմանափակումը լրացուցիչ հարված է Իրանի տնտեսությանը, սակայն չպետք է մոռանալ, որ Իրանը նավթագազային պաշարների առումով խոշորագույն երկիր է համարվում, իսկ այդ պաշարներից զրկվելը զգալի կորուստ է համաշխարհային տնտեսության համար: Մասնավորապես, մտավախություն կա առ այն, որ այսուհետ միջազգային շուկայում 1 բարել նավթի գինը կարող է հասնել 250 դոլարի: Այս համատեքստում, եթե նաև հաշվի առնենք այն հանգամանքը, որ նախկինում Իրանից արտահանվող նավթի միայն շուրջ 18%-ն է բաժին հասել Եվրոպային, ապա հասկանալի է դառնում երկկողմ կորուստների իրական հարաբերակցությունը: Իսկ այն, որ Թուրքիան արդեն իսկ սկսել է Հունաստանի միջոցով Իրանից գնված գազն իրեն շատ ձեռնտու պայմաններով առաքել Եվրոպա (չնայած, որ թուրքական կառավարությունը հերքել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ Իրանից գնված գազը ծառայում է բացառապես ներքին սպառման նպատակներին), փաստում է իրանական գազի կարևորությունը եվրոպական երկրների համար, որի դիմաց վերջիններս պատրաստ են կրկնակի գին վճարել Թուրքիային: Այս ամենը ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ Արևմուտք-Իրան հակամարտությունն առաջիկայում կարող է երկարատև հոգեբանական պայքարի շարունակություն դառնալ, որին Իրանը պատրաստվել է ավելի քան 30 տարի՝ Իսլամական հեղափոխությունից ի վեր:

-Ի՞նչ կարծիքի եք Իրանի միջուկային խնդիրը ռազմական միջամտությամբ հանգուցալուծելու հավանականության վերաբերյալ
-Հատկապես վերջին երկու տարիների ընթացքում ակնհայտ է դարձել, որ Իրանի որոշ հարևան երկրներ ջուր են լցնում արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի ջրաղացին՝ ի վնաս իրանական շահերի: Հիշենք թեկուզ ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի տեղակայումը Թուրքիայում Իրանի սահմանի հարևանությամբ, Ադրբեջանի և Իսրայելի միջև 1,6 մլրդ դոլար արժողությամբ ռազմական գործարքը, Իրանի մեղադրանքներն Ադրբեջանի իշխանություններին ուղղված առ այն, որ վերջիններս իրենց երկրում լայն դաշտ են բացել Իսրայելի համար ԻԻՀ-ի դեմ լրտեսական գործունեություն ծավալելու համատեքստում և այլն: Բավական խնդրահարույց են թվում նաև այն հեռանկարները, ըստ որոնց, Իսրայելը կարող է ռազմակայաններ տեղակայել Իրանի հյուսիսարևելյան սահմանակից պետությունում՝ Թուրքմենստանում: Հոկտեմբերի 12-ին նման մտահոգություն հնչեցրել է իրանական Մաշհադ քաղաքի ուրբաթօրյա իմամ այաթոլլահ սեյեդ Ահմադ Ալամ Ալհոդան խոթբեի (քարոզ, որը կատարվում է ուրբաթ օրերին գլխավոր մզկիթում) ընթացքում: Թեև կարծում եմ` փոխհարաբերությունների բավական բարձր մակարդակն Իրանի և Թուրքմենստանի միջև, ի տարբերություն Ադրբեջանի, հետ կպահի թուրքմենական կառավարությանը հակաիրանական ծայրահեղ քայլերից, եթե գործընթացները ծավալվեն հօգուտ Արևումտքից Իրանի նկատմամբ իրականացվող ռազմական միջամտությանը: Իսկ ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ռազմական ուժի ցուցադրությունը հարկավոր է առաջին հերթին դիտարկել նույն վերոհիշյալ հոգեբանական պայքարի համատեքստում, որպես հոգեբանական ճնշում իրանական իշխանությունների նկատմամբ:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}