Թուրքիան մեղադրանքներ չի ներկայացնում Ռուսաստանին Սիրիա զինամթերք առաքելու համար
Թուրքիան չի պատրաստվում մեղադրանքներ առաջադրել Մոսկվայի նկատմամբ օրեր առաջ սիրիական ինքնաթիռից առգրավված բեռի համար: Այս մասին «The Hurriyet Daily News» պարբերականին հայտնել է անանուն թուրք դիվանագետը:
«Մենք սկզբից ևեթ հայտարարում էինք, թե Սիրիան փորձել է անօրինական ճանապարհով զինամթերք տեղափոխել: Այդ իսկ պատճառով մեր դժգոհությունն ուղղված է ոչ թե Մոսկվային, այլ Դամասկոսին», - ասել է թուրք պաշտոնյան:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, «Անադոլու» գործակալության հետ զրույցում նշել է, թե բեռն առգրավվել էր բացառապես Սիրիայի կողմից ավիացիայի կանոնների խախտման պատճառով: Այսպիսով, արգելք էր դրվել ոչ այն պատճաով, որ Մոսկվայի և Դամասկոսի միջև գործարքն անօրինական է եղել, այլ Սիրիայի անօրինական գործողությոնների պատճառով, մասնավորապես քաղաքացիական ինքնաթիռով ռազմական նշանակության բեռ տեղափոխելու համար:
Հիշեցնենք, հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական F-16 կործանիչները ստիպել էին սիրիական ավիաընկերության А320 ինքնաթիռին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Օդանավակայնում ժամեր տևած խուզարկումից հետո թուրքական իշխանությունները թույլ էին տվել թռիչքը Դամասկոս, նախօորք արգելք դնելով որոշ բեռների վրա, որոնք ինչպես հետագայում պարզաբանել էր վարչապետ Էրդողանը, ռազմական ոլորտում կիրառվող տեխնիկա է եղել:
Մոսկվան, իր հերթին, բացատրություններ էր պահանջել թուրքական իշխանություններից «ՌԴ քաղաքացիների նկատմամբ ոչ կոռեկտ վարվելակերպի համար»: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն հայտարարել էր, թե ինքնաթիռով տեղափոխվող բեռն օրինական է եղել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում