Դել Բոսկե. «Պիրլոն կարող է ստանալ «Ոսկե գնդակը»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ենթադրում է, որ Իտալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հնարավորություն ունի` տիրանալու «Ոսկե գնդակին»:
«Այո, Պիրլոն կարող է ստանալ «Ոսկե գնդակը»,- դել Բոսկեի խոսքերը մեջբերել է «Gazetta dello Sport»-ը:- Նա ունիվերսալ ֆուտբոլիստ է, կարողանում է և գոլային պահ ստեղծել, և ավարտել այն: Այդուհանդերձ, հույս ունեմ, որ այդ մրցանակին կարժանանա իսպանացի խաղացողներից մեկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա