Վրացի ուսուցիչնեը կոչ են անում վերականգնել ռուսերենի դասավանդման ծավալները դպրոցներում
Վրաստանի Զուգդիդի քաղաքում ռուսաց լեզվի ուսուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել քաղաքապետարանի շենքի առջև` պահանջելով փոխել ռուսերենի դասավանդման կարգավիճակը դպրոցներում, որն այժմ դասավանդվում է որպես օտար լեզու, մինչդեռ քաղաքի բնակչության 90 տոկոսը ռուսալեզու է: Այս մասին հաղորդում է «Վեստի» հեռուստաընկերությունը:
Հաղորդագրության համաձայն, ռուսերենի ժամերի կրճատման մասին որոշումն ընդունվել էր նախորդ կառավարության օրոք: Նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել էր, թե ռուսերենը առաջադիմական լեզու չէ: Նոր կառավարության կազմում կրթության նախարարի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, ում էլ ուղղված է եղել բողոքի ցույցի մասնակիցների պահանջը, դեռևս չի անդրադարձել հարցին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա