Իրանում ավտոբուսի վթարի զոհերի թիվն հասել է 26-ի
Իրանում տեղի ունեցած ավտոբուսային վթարի զոհերի թիվն հասել է 26-ի: Այս մասին տեղեկացնում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանության հրապարակած տվյալներին:
Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվում էր 21 զոհի և 23 տուժածի մասին:
Նշենք, ճանապարհատրանսպորտային վթարը տեղի էր ունեցել Իրանի հարավ-արևմտյան հատվածում, մայրաքաղաք Թեհրանից 500 կմ հեռավորության վրա: Նախնական վարկածով` ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը գերազանցված արագության պատճառով: Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել: