ԱՆ. Արձանագրվել են սիբիրյան խոցի կասկածելի դեպքեր
ՀՀ առողջապահության նախարարությունն ահազանգ է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրյան խոցի կասկածելի դեպքերի վերաբերյալ:
Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ահազանգը ստանալուն պես տեղում իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն: Հիվանդության կասկածով անձանցից կատարվել է նմուշառում լաբորատոր հետազոտությունների համար: Վերջիններիս արդյունքները պարզ կլինեն մոտակա օրերին:
«Կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա