Պան Գի Մունը «ամենահայտնի կորեացի» տիտղոսը զիջել է ռեփեր Սսային
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «ամենահայտնի կորեացի» տիտղոսը զիջել է ռեփեր Սսային, ում «Gangnam Style» երգը բուռն ընդունելության է արժանացել՝ մեծ հաջողություն բերելով կատարողին, գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
«Մի անգամ մի լրագրողի կողմից ես ներկայացվել եմ որպես մոլորակի ամենահայտնի կորեացի: Բայց ես ստիպված եմ այն զիջել Սսային՝ «Gangnam Style» երգի կատարողին»,- ասել է գլխավոր քարտուղարը՝ ԱՄՆ Այովա նահանգի համալսարաններից մեկում ունեցած ելույթի ժամանակ:
Երգը րոպեների ընթացքում դարձել է աշխարհում ամենառաջին հիթը, ընդգրվել է նաև Գինեսի ռեկորդակիների գրքում որպես YouTube-ում տեղադրված ամենաշատ դուր եկած տեսահոլովակ:
«Gangnam Style»-ը՝ կորեական խոսակցական լեզվով արտահայտություն է, որը նկարագրում է Սեուլի շրջանի հարուստ և ժամանակակից Կաննամի շրջանի շքեղ ապրելակերպը՝ հաճախ համեմատելով հայտնի Բևեռլի Հիլզի հետ: Երգը նվիրված է իդեալական աղջկա փնտրտուքին, ով գիտի՝ երբ լինել համեստ, երբ՝ վայրի: