Հարցազրույցներ 10:39 20/10/2012

Սերգեյ Մինասյան. Ի տարբերություն Վրաստանի՝ հայաստանյան ներքաղաքական դաշտը բևեռացված չէ

Վրաստանում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակի և հետագա զարգացումների մասին   Panorama.am-ի զրույցը «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

-Վերջին տարիներին Վրաստանը տարածաշրջանային առումով ձեռք է բերել արագ զարգացող և ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում մեծ հաջողություններ գրանցած պետության համբավ: Այդ հաջողությունները սովորաբար նույնացվել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի և նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ, որը, սակայն, պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ:
- Շատ վրացի փորձագետներ և Վրաստանում իրականացվող քաղաքականության մեջ գործնականում ներգրավված մարդիկ նշում են, որ Վրաստանում սկիզբ առած բարեփոխումները իրականում ավարտվեցին 2007թ.-ին, դեռ մինչև պատերազմը: Դրանից հետո Վրաստանի մասին այն պատկերացումները, որ ձևավորվում էին Վրաստանից դուրս, ինչպես նաև Հայաստանում, իրականում ուղղակի փիառ էր: Շատ զարմանալի է, որ Հայաստանը լինելով աշխարհագրորեն մոտ Վրաստանին, հայ հասարակության պատկերացումները Վրաստանի մասին հիմնված են որոշ միֆերի և կարծրատիպերի վրա, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են հասարակ վրացի քաղաքացու պատկերացումներին: Չմոռանանք, որ 2007թ.-ի նոյեմբերին Սահակաշվիլու գլխավորությամբ վրացական իշխանությունները ընդդիմության նկատմամբ բռնի ուժ էին կիրառել, և այդ պատճառով Սահակաշվիլին ստիպված էր 2008թ.-ի հունվարին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այսինքն՝ դեռ այդ ժամանակ գոյություն ունեին ներքաղաքական լուրջ խնդիրներ: Բացի այդ, Սահակաշվիլին, 2008թ.-ի օգոստոսյան հնգօրյա պատերազմը սկսելով ու պարտվելով, արդյունքում կորցնելով Հվ. Օսեթիայի և Աբխազիայի չճանաչված հանրապետությունների տարածքն ու տեսանելի ապագայում այն վերադարձնելու հույսերը, որպես փոխհատուցում ստացավ 4.5-5 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն: Այդ օգնությունը հնարավորություն տվեց մինչև 2009թ.-ի վերջը իրականացնել այն ծրագրերը, որոնք զարմացնում են թե հայաստանցիներիս, թե ռուսաստանցիներին և թե արևմտյան դիտորդներին: Սակայն իրողությունը մի փոքր այլ էր. իրողությունն այն էր, որ Սահակաշվիլին և իր թիմը փորձեցին շատ արագ արդիականացնել Վրաստանը, բայց այն պահին, երբ արդեն այդ փորձերն այլևս չէին շարունակվում, սկսեցին օգտագործել փիառը: Իսկ փիառը, կարելի է ասել, այն ոչ կոնվենցիոնալ ուժն էր, որը Սահակաշվիլին շատ արդյունավետ օգտագործում էր: Բայց սոցիալ-տնտեսական դժվարությունները և ներքաղաքական լուրջ խնդիրները նկատող մարդիկ գիտակցում էին, որ փիառը չի կարող մշտապես փոխարինել իրական քաղաքականությանը, և արդյունքում ստեղծվեց այն իրավիճակը, որին ականատես եղանք Վրաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո: Իհարկե, ընտրությունների միջոցով իշխանափոխությունը ժողովրդավարության իմաստով բավական դրական գործընթաց է, սակայն դեռևս պարզ չէ, թե ինչ ներքաղաքական ու սոցիալ-տնտեսական հետևանքներ կունենա այդ գործընթացը:

-Ընտրություններում հաղթելուց հետո «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը դարձել է իշխանություն և ձևավորում է կառավարություն, իսկ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը փաստացի դարձել է ընդդիմություն: Այս պարագայում ո՞ր քաղաքական ուժն է իրականում որոշիչ դեր խաղալու Վրաստանի քաղաքական համակարգում:
-Վրաստանում այս անսպասելի քաղաքական զարգացումների արդյունքում քաղաքական պրակտիկան և սահմանադրա-իրավական համակարգը բախվել են միմյանց, և սահմանադրական փոփոխություններից հետո առաջացած այդ բախումը հավանաբար կհարթվի հետագա քաղաքական որոշումներով: Վրաստանում այսօր գործող սահմանադրությունը կազմվել և ընդունվել է Սահակաշվիլիի օրոք, ով, որքան հնարավոր է, փորձել էր այնպես անել, որ թեև վարչապետին ավելի մեծ լիազորություններ են փոխանցվելու, ամենավատ սցենարի դեպքում իսկ հնարավոր լինի պահպանել նախագահի որոշ իշխանական լծակներն ու վերահսկողությունը` չնայած չեմ կարծում, որ նա սպասում էր, թե նման զարգացումներ կարող են լինել: Քանի որ այս պայմաններում հասկանալի է, որ ողջ գործադիր իշխանությունը փոխանցվում է նախկին ընդդիմությանը, ապա Սահակաշվիլին ֆորմալ առումով անգլիական թագուհու դեր է ստանձնում: Սակայն Սահակաշվիլին ունի մի ռեսուրս: Իվանիշվիլիի գլխավորած դաշինքը կազմված է ամենատարբեր քաղաքական ուժերից, և եթե Սահակաշվիլուն հաջողվի մոբիլիզացնել սեփական կուսակցության մնացորդները մինչև 2013թ.-ի նախագահական ընտրություններ, իսկ այդ ընթացքում Իվանիշվիլիի քաղաքական իմիջը կրի որոշակի փոփոխություններ և գուցե կախված քաղաքական զարգացումներից` կորցնի դաշինքի անդամ տարբեր քաղաքական ուժերի աջակցությունը, ապա կարող են շատ հետաքրքիր զարգացումներ լինել: Բայց մինչ այդ հարկ է հաշվի առնել այն իրողությունը, որ Իվանիշվիլին է ձևավորում կառավարությունը, ուստի այն իրավասությունների շրջանակներում, որոնք պատկանում են Իվանիշվիլիի դաշինքին, ինչպիսիք են, օրինակ արտաքին գործերի և պաշտպանության ոլորտները, Հայաստանը և մնացած բոլոր պետությունները բնականաբար գործ են ունենալու Իվանիշվիլիի ղեկավարած քաղաքական ուժի հետ: Այս առումով կարծում եմ, որ բավականին հետաքրքիր զարգացումներ կարող են լինել հայ-վրացական հարաբերություններում: Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Հայաստանի իշխանությունները բավականին զգուշավոր վերաբերմունք ձևավորեցին այս հարցում: Հայաստանում Իվանիշվիլիի կողմնակիցները, հատկապես ջավախքցի կողմնակիցները, փորձում էին որոշ ակցիաներ անել` ի պաշտպանություն Իվանիշվիլիի, և Հայաստանի իշխանությունները որևէ կտրուկ գործողություններ չիրականացրին նրանց դեմ` չնայած Վրաստանի դեսպանատան աշխատակիցները պահանջում էին դա անել: Դա բավական խելամիտ մոտեցում էր հայկական իշխանությունների կողմից, քանի որ ներկայումս փաստացի այդ մարդիկ ներկայացնում են Վրաստանի իշխանություններին:

-Որոշ վերլուծաբաններ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները և ներքաղաքական իրողությունները համեմատում են հայաստանյան իրողությունների հետ և ենթադրում, որ նման զարգացումներ կարող են տեղի ունենալ նաև Հայաստանում: Ըստ Ձեզ, որքանո՞վ են համարժեք նման համեմատությունները:
-Թեև հետաքրքիր է համեմատություններ անցկացնելը, սակայն ուղղակի անալոգիաներ գտնելը մի փոքր դժվար է: Սահակաշվիլին, կարելի է ասել, գրեթե «ոչնչացրել» էր ողջ ընդդիմադիր դաշտը: Ուժային, ոստիկանական ապարատի գործունեության արդյունքում վախի մթնոլորտն այնքան ուժեղ էր, որ իրականում ոչ մի լուրջ ընդդիմություն գոյություն չուներ: Սակայն բացառություն դարձավ Բիձինա Իվանիշվիլին: Վրաստանի ամենահարուստ մարդուն «ոչնչացնելու» հարցում Սահակաշվիլիի ուժերը չբավականացրին: Ինչպես հիշում եք, դեռևս նախընտրական շրջանում Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ կիրառվեցին միլիոնների հասնող տուգանքներ, սակայն դրանք արդյունք չտվեցին: Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2011թ.-ի հոկտեմբեր ամսին, երբ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ մտնում է ակտիվ քաղաքականություն, ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ միավորվեց նրա շուրջ: Չկար որևէ այլ բևեռ, որը պատրաստ էր դառնալ այլընտրանքային, այսպես ասած երրորդ ուժ: Վրացական իշխանությունը փորձեց արհեստականորեն ձևավորել երրորդ ուժ, սակայն չստացվեց: Հետևաբար ստեղծվեց մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտը սև ու սպիտակ պատկեր էր ներկայացնում՝ կար իշխանություն և ընդդիմություն: Այդ բևեռացումն այնքան հստակ էր, որ բացասական տրամադրված ընտրազանգվածին մոբիլիզացնելը շատ հեշտ էր: Պատկերավոր ասած՝ պարտադիր չէ, որ դու սատարես Իվանիշվիլիին, սակայն դեմ լինելով Սահակաշվիլիին` դու ինքնին կողմ ես ըննդդիմությանն ու սատարում ես նրան: Հետևաբար Վրաստանում ստացվեց այն, ինչը, օրինակ, Հայաստանի պարագայում բավական դժվար կլինի իրականացնել: Հայաստանում ներքաղաքական պատկերն այնքան էլ սև ու սպիտակ չէ: Ի տարբերություն Վրաստանի՝ հայաստանյան ներքաղաքական դաշտը բևեռացված չէ:

- Նշեցիք, որ Վրաստանում հետաքրքիր քաղաքական զարգացումներ կարող են լինել: Ի՞նչ հավանական զարգացումներ կարելի է կանխատեսել:
-Վրաստանում բոլորը ենթադրում են, որ ներքաղաքական կյանքում կարող են խնդիրներ առաջանալ` ելնելով նրանից, որ Սահակաշվիլիի թիմը, նախարարների քանակն ու նրանց կուսակցական պատկանելիության հարաբերակցությունն այնպիսին է, որ Իվանիշվիլիի համար բավական դժվար կլինի այդ տարբեր մարդկանց տարբեր մոտեցումները համատեղել: Արդեն նախկին ընդդիմադիր, իսկ այժմ իշխող դաշինքի անդամ տարբեր կուսակցություններին միավորել է միայն Սահակաշվիլիի դեմ ընդհանուր թշնամանքը, մնացած հարցերում հավանական են լուրջ տարաձայնություններ: Գլխավոր զարգացումները, որոնց անհամբեր սպասում են և Վրաստանում, և Վրաստանից դուրս, թե ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան ռուս-վրացական հարաբերություններում: Չնայած իր սահմանափակ ազդեցությանը՝ ռուս-վրացական հարաբերությունների գործոնը կանդրադառնա Վրաստանի և այլ պետությունների միջև հարաբերությունների, ինչու չէ նաև հայ-վրացական հարաբերությունների վրա: Կարծում եմ, որ ընդհանրապես Վրաստանում առկա վախի մթնոլորտը կթուլանա, եթե իհարկե այդ իշխանափոխությունը չհանգեցնի վրեժխնդրության գործընթացների: Ենթադրում եմ, որ սոցիալ-տնտեսական ոլորտում Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած քաղաքական ուժը կարող է լուրջ խնդիրներ ունենալ, քանի որ բոլորը սպասում են, որ վաղը նա աշխատավարձներ կբարձրացնի և այլն: Իհարկե, դա միանգամից տեղի չի ունենա և որոշ հիասթափություն կառաջացնի հասարակության մեջ, սակայն մյուս կողմից շատ բան կախված կլինի նրանից, թե արտաքին քաղաքականության և քաղաքական համակարգում խաղի նոր կանոնների ձևավորման հարցերում Իվանիշվիլին հաջողություններ կունենա, թե ոչ: Եթե հաջողություններ ունենա այդ հարցերում, ապա հնարավոր է միաժամանակ երկու զուգահեռ գործընթացներ լինեն, այսինքն հասարակությունը իր սոցիալ-տնտեսական ակնկալիքներում որոշ հիասթափություն կունենա, սակայն քաղաքական և տնտեսական էլիտայի, Սահակաշվիլիի կուսակցության մի մասը կանցնի Իվանիշվիլիի դաշինքի կողմը: Սակայն, ընդհանուր առմամբ, դեռևս վաղ է հստակ գնահատականներ տալ, հետագայում մենք բավական նյութ կունենանք վերլուծելու հնարավոր զարգացումները:

- Ինչպե՞ս կզարգանան հայ-վրացական հարաբերությունները և ի՞նչ փոփոխություններ կարելի է ակնկալել Ջավախքի հարցում:
-Ընտրություններից հետո ազատականցված ներքաղաքական դաշտը որոշ հնարավորություններ կստեղծի Ջավախքի համար: Վրաստանում բոլոր մակարդակներով տեղի կունենան բավական լուրջ կադրային փոփոխություններ, և կարծում եմ՝ նույնը մենք կտեսնենք նաև Ջավախքում: Վերջերս, Ջավախքում Բիձինա Իվանիշվիլիի շտաբի ներկայացուցիչ Մելիք Ռաիսյանը, ում նկատմամբ այդ քաղաքական զարգացումների ընթացքում գործ էր հարուցվել, և հավանաբար շուտով կվերադառնա Ջավախք ու կշարունակի իր գործունեությունը, իր հարցազրույցում նշել էր, որ Իվանիշվիլիի ու նրա թիմի հետ կան պայմանավորվածություններ, որ Ջավախքի հարցում կենտրոնական իշխանության քաղաքականության մեջ կլինեն որոշ փոփոխություններ՝ կապված տեղական ինքնակառավարման հարցում ավելի շոշափելի հնարավորություններ ունենալու հետ: Արդյո՞ք դա կդառնա իրականություն, հետագա զարգացումները ցույց կտան, սակայն ստեղծված նոր քաղաքական իրավիճակը նոր սպասելիքներ ու ակնկալիքներ է առաջ բերել ինչպես ողջ Վրաստանում, այնպես էլ Ջավախքում: Բիձինա Իվանիշվիլիի դաշինքի ներկայացուցիչները, մասնավորապես Վրաստանի Հանրապետական կուսակցության անդամները, բավական լիբերալ մոտեցումներ ունեն Ջավախքի հարցում՝ որքանով դա հնարավոր է, քանի որ Վրաստանում միշտ առկա են վախի կարծատիպեր ազգային փոքրամասնությունների հանդեպ: Սակայն հայերի հանդեպ վերաբերմունքը մի փոքր այլ է, քանի որ, ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների, վրացիները միայն հայերին են, այսպես ասած, նույն «քաշային կարգում» դիտարկում: Հայերին համարում են նաև մրցակից ինչպես Վրաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: Այդ վերաբերմունքը հասարական կարծրատիպերի մակարդակով է ի հայտ գալիս: Սակայն, մյուս կողմից, ընտրություններից հետո Վրաստանում հասարակական-քաղաքական մթնոլորտն ավելի կմեղմանա, որը կարող է դրական անդրադառնալ Ջավախքի հարցում: Կարծում եմ նաև, որ հայկական այն քաղաքական ուժերը, որոնք սատարում էին Իվանիշվիլիի դաշինքին, հնարավորություն կունենան որոշ քաղաքական գործունեություն վերսկսել Ջավախքում, և այդ դեպքում Վրաստանն ավելի կշահի: Եթե հաջողվի Ջավախքում հայ-վրացական հարաբերությունները կարգավորել այնպես, որ դրանք օրինակելի լինեն, դառնան էտալոն, ապա այդ իրողությունը կարող է դրական անդրադառնալ այն նոր քաղաքականության վրա, որ Վրաստանը փորձում է վարել Հվ. Օսեթիայի և Աբխազիայի հանդեպ: Այսինքն ոչ թե գնալ խնդրի ուժային լուծման ճանապարհով, այլ ցույց տալ, որ Վրաստանում ազգային փոքրամասնություններն այն կարգավիճակն ունեն, որ կարող է գայթակղիչ լինել նաև օսեթների ու աբխազների համար:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}