Հովարդ Էիսենստատ. Մեզ բոլորիս պետք է սարսափեցնի Ադրբեջանի անազնիվ վերաբերմունքն իր քաղաքացիների հանդեպ
«Washington Post» պարբերականը տպագրել է «Seton Hall» համալսարանի` Միջին Արևելքի պատմությամբ զբաղվող գիտնական Հովարդ Էիսենստատի (Howard Eissenstat) նամակն ուղղված «Washington Post» պարբերականի խմբագրին՝ «Ադրբեջան` սխալ տեսակի մոդել» խորագրով:
Գիտնականն անդրադառնալով հոկտեմբերի 15-ին «Washington Post» պարբերականում տպագրված` «Ադրբեջանը վայելում է հակաիրանական իր դերը» խորագրով հոդվածին, նշում է.
«Ես զարմացած եմ և խորը հիասթափություն եմ ապրում` Ձեր հոկտեմբերի 15-ի «Ադրբեջանը վայելում է հակաիրանական իր դերը» խորագրով հոդվածի պատճառով, որը, բացի այն որ 9 պարբերություն էր ներառում, այդ դժբախտ երկրին նկարագրում էր որպես իսլամական աշխարհի աշխարհիկ մոդել:
«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոսքի ազատության սահմանափակման հարցում Ադրբեջանին դասել էր 18 ամենավատ երկրների շարքում, լրագրողներին և ընդդիմադիրների ձերբակալելու հարցում, այս երկիրը դասվել է աշխարհի 10 ամենավատ երկրների շարքում»:
««Transparency International»-ը նշել էր, որ նրա նավթային դիկտատուրան աշխարհում ամենակոռումպացվածն է: Ձեր հոդվածում կարևորվում է Ադրբեջանում տեղի ունեցած ներկայացումները այնպիսի աստղերի կողմից ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, սակայն չպետք է նաև մոռանալ, որ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակայնորեն կոչ է արել երգչուհիներ Ռիհանային և Շակիրային լավ մտածել Ադրբեջանում ելույթ ունենալուց առաջ` նկատի ունենալով, որ այդ երկրում մարդու իրավունքները ոտնահարվում են:
Բայց մեզ բոլորիս պետք է սարսափեցնի Ադրբեջանի անազնիվ վերաբերմունքն իր քաղաքացիների հանդեպ»,-նշում է գիտնականը: