Ա.Բախշյան. Դ. Դեմիրճյանի անվան դպրոցն ու տնօրենը կհայտնվեն ԻԱԿ Սև ցուցակում, հնարավոր է նաև՝ դատարանում
Սեպտեմբերի սկզբին Երևանի Դ.Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը մի խումբ ուսուցիչներ էր ազատել աշխատանքից: Այս կապակցությամբ, ինչպես այդ մասին facebook-յան իր էջում գրառում է թողել ԱԺ Կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, հոկտեմբերի 8-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկատվություն ստանալու հարցում էր ուղարկել դպրոցի տնօրենին Սուսաննա Սարգսյանին՝ խնդրելով տրամադրել 2012թ. սեպտեմբերի 4-ի իր այն կրճատման հրամանի պատճեն համաձայն որի աշխատանքից ազատվել են թ. 27 դպրոցի հետևյալ ուսուցիչները՝ Սուսաննա Էլոյան, Գոհար Ստեփանյան, Սիլվա Մովսիսյան և Հայկ Սիմոնյան: Բացի այս, ԻԱԿ-ը խնդրել էր տեղեկացնել, թե նրանցից ո՞վ երբվանից է աշխատել դպրոցում.
«Հոկտեմբերի 11-ին ԻԱԿ աշխատակիցը զանգել և անձամբ տնօրենից՝ Սուսաննա Սարգսյանից, ճշտել էր, որ ստացել են հարցումը: Ս. Սարգսյանը խոստացել էր պատասխանել ՏԱ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում: Սակայն առ այսօր՝ 22-ը հոկտեմբերի, որևէ պատասխան գրություն վերոնշյալ դպրոցից չի ստացվել:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հոկտեմբերի 22-ին ուղարկել է նույն հարցի վերաբերյալ կրկնակի հարցում, որի անպատասխան մնալու պարագայում Դ. Դեմիրճյանի անվան դպրոցն ու տնօրենը կհայտնվեն ԻԱԿ Սև ցուցակում, հնարավոր է նաև՝ դատարանում»,- տեղեկացրել է Ա.Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա