Ա.Աշոտյանը ծնողներին և լրագրողներին հորդորում է ահազանգերը անվանական հնչեցնել
«Դպրոցներում դրամահավաքի մասին շատ է խոսվել: Սա միայն մեր խնդիրը չէ, բոլորիս խնդիրն է»,- արձագանքելով Panorama.am-ի` «Նախարարը պնդում է, իսկ ծնողները շարունակում բողոքել` տետրերը վաճառվում են, ֆոնդերի ու հավաքարարների փողերն էլ հավաքվում» հրապարակման մեջ բարձրաձայնված խնդիրների facebook-յան իր էջում գրառել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Շարունակելով դրամահավաքի թեման նախարարը հորդորում է և ծնողներին, և լրագրողներին ահազանգերը ավելի անվանական հնչեցնել ու հասցեագրել դպրոցի կառավարման լիազոր մարմիններին.
«Իսկ դպրոցների 92% դեպքում դա ՀՀ ԿԳՆ-ն չէ»,- մասնավորեցրել է նախարարը:
Անդրադառնալով աշխատանքային տետրերի դպրոցներում վաճառքի թեմային, նա հերթական անգամ հիշեցրել է, որ նախարարությունը հանել է երաշխավորությունը բոլոր տետրերից ու արգելել դրանց վաճառքը.
«Համապատասխան գրություններով սույնի մասին տեղեկացրել է կառավարման լիազոր մարմիններին` մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան»,- հավելել է նախարարը:
Նախորդիվ`
Նախարարը պնդում է, իսկ ծնողները շարունակում բողոքել` տետրերը վաճառվում են, ֆոնդերի ու հավաքարարների փողերն էլ հավաքվում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա