Թուրքիայում վերականգնվում է հայկական եկեղեցի
Ըստ «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքի` Թուրքիայի Մալաթիա նահանգում սկսվել են հայկական Վենք (Վանք) եկեղեցու վերականգնման աշխատանքները: Վերականգնման աշխատանքներն իրականացվում են Մալաթիայի նահանգապետարանի կողմից:
Մալաթիայի Հայկական բարեգործական ընկերության տնօրեն Խոսրով Քյոլեթավիթօղլուն, կարևորելով եկեղեցու վերականգնումը, ասել է. «Մալաթիան նման նախաձեռնությունների շնորհիվ ավելի հարուստ կդառնա»:
Աղբյուրի համաձայն` վերականգման աշխատանքների ընթացքում կապամոնտաժվի եկեղեցու հարևանությամբ գտնվող բետոնե շինությունը, որը որպես դամբարան է ներկայացվում: Բանն այն է, որ եկեղեցու հին լուսանկարներում այդ շինությունը չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում