Վրաստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Դավիթ Ուսուպաշվիլին
Վրաստանի նոր խորհրդարանի խոսնակ է ընտրվել «Վրացական երազանք» կոալիցիայի ներկայացուցիչ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Դավիդ Ուսուպաշվիլին: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի», վերջինիս օգտին քվեարկել է 150 պատգամավորներից 88-ը:
Ընտրվելուց հետո ելույթ ունենալով խորհրդարանում նոր խոսնակը հայտարարել է, որ Վրաստանը կշարունակի ԵԽ-ի հետ ինտեգրման քաղաքականությունը և ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացը. «Ժողովուրդը վստահել է մեզ և մենք պարտավոր ենք արդարացնել նրա հույսերը»,- հայտարարել է նա:
Բացի այս նա նշել է, որ Վրաստանի նոր կառավարությունը կկազմավորվի հոկտեմբերի 25-ին և նոր բոլոր նախարարները հայտնի են:
Նախօրեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլինի կառավարության նոր կազմը ներկայացրել է խորհրդարանի հաստատմանը: