Ֆրանսիական պատվիրակությունը Հայաստանում է
Հոկտեմբերի 22-ից 26-ը Ֆրանսիական Citռs Unies France կազմակերպության` Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության հարցերով զբաղվող խմբի պատվիրակությունը կայցելի Հայաստան:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայության փոխանցմամբ, Citռs Unies France կազմակերպությունը միավորում է ֆրանսիայի ավելի քան 3000 համայնքներ և համակարգում վերջիններիս ապակենտրոնացված համագործակցությունը տարբեր երկրների հետ: Պատվիրակությունը կգլխավորեն Օ-դը-Սեն դեպարտամենտի փոխնախագահ Իվ Ռեվիյոնը «Yves Revillon» և Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսը «Alain Maurice»:
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա հայկական իշխանությունների հետ, կայցելի Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, Երևանի 48 միջնակարգ երկլեզվյա դպրոց և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները