Իրանում թմրանյութերի առևտրով զբաղվող 10 անձ մահապատժի է ենթարկվել
Իրանում թմրանյութերի առևտրով զբաղվող 10 անձ այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել:
Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ մահպատժի ենթարկված անձինք եղել են թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող խոշոր խմբավորման անդամներ:
Թեհրանի դատախազության հաղորդմամբ՝ վերոնշյալ անձինք իրենց բանկային հաշիվներում մի քանի միլիարդ թումանին հասնող գումարներ, ինչպես նաև Թեհրանի հարուստ թաղամասերում թանկարժեք անշարժ գույք են ունեցել, բացի այդ, իրենց գաղտնի գործողությունները թաքցնելու նպատակով ստեղծել են մի շարք կազմակերպություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին