Ճապոնիայում ներկայացվել է հեռախոսազրույցների թարգմանության ծառայություն
Ճապոնական «NTT Docomo» բջջային օպերատորը նոյեմբերի 1-ից գործարկելու է բջջային հեռախոսազրույցների թարգմանության ծառայություն: Այս մասին տեղեկացնում է «ԲիԲիՍի»-ն, նշելով, թե նոր ծառայության առնաձնահատկությունները ներկայացվել է «CEATEC» ցուցահանդեսին:
Նշվում է, թե թարգմանությունը իրականացվելու է ավտոմատացված համակարգով ու իրական ժամանակի ռեժիմով: Ծառայության շնորհիվ, բաժանորդները, ովքեր հաղորդակցվում են տարբեր լեզուներով, կարող են միմյանց հետ շփվել առանց թարգմանչի:
Ծառայությունից կարող են օգտվել միայն Android 2.2 և բարձր օպերացիոն համակարգերով սմարթֆոնների տերերը, ինչի համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել համապատասխան հավելվածը:
Ըստ այդմ, խոսակցության ընթացքում օգատերը ոչ միայն լսելու է զրուցակցի խոսքի թարգմանությունը, այլև տեսնելու է թարգմանված տեքստը իր հեռախոսի էկրանին:
Նշվում է, թե ներկայումս թարգմանությունն իրականացվում է ճապոներենից անգլերեն, կորերեն, չինարեն լեզուներ և հակառակ ուղղությամբ: Հետագայում, նախատեսվում է ընդլայնել լեզուների քանակը, ներառելով ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենն ու իսպաներենը:
«NTT Docomo» օպերատորը նախկինում ևս թարգմանչական ծրագրեր էր թողարկել: Ավելի վաղ օպերատորը Android համակարգերի համար ներկայացրել էր մենյուների և օտարալեզու ցուցանակաների թարգմանության ծրագիր: Թարգմանությունը տեսնելու համար, օգտատերերին անհրաժեշտ ընդամենը սմարթֆոնով նկարել ցուցանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին