Խոսրով Հարությունյանն արձագանքում է իր հասցեին հնչած մեղադրանքներին

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի անձի շուրջ վերջին օրերին տեղ գտած հրապարակային գնահատականների վերաբերյալ Panorama.am-ը մեկնաբանություններ խնդրեց նրանից: Ի պատասխան ԱԺ պատգամավորը պատրաստակամություն հայտնեց իր արձագանքը ներկայացնել գրավոր: Ստորև հրապարակում ենք Խոսրով Հարությունյանի կողմից խմբագրություն ուղղարկված տեքստը:

«Իսկ ի՞նչ կանեք ձեզ քննադատողների հետ, եթե գաք իշխանության:

Բոլորովին վերջերս մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներ իրենց կայքերում համարյա թե միաժամանակ հրապարակեցին «հատվածներ» դեռևս 1989թ. ՀԽՍՀ գլխավոր դատախազ Վ. Նազարյանին իմ կողմից հասցեագրված մի նամակից, ներկայացնելով այն որպես «նամակ-դանոս» ղարաբաղյան շարժման ղեկավարների վրա:

Մեծ հաշվով կարելի էր քարոզչական այդ էժան հնարքին ուշադրություն չդարձնել, եթե չլիներ մի կարևոր հանգամանք` լրատվական այդ շանտաժը կազմակերպվել է ի պատասխան Վարդան Օսկանյանի և ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած իմ քննադատությանը: Ընդ որում այդ հրապարակումներում հեղինակները նույնիսկ չեն անդրադառնում իմ կողմից հնչեցրած քննադատությանը` ըստ էության: Մինչդեռ, ակնհայտ է քննադատությանը քո պատասխանում առավել համոզիչ լինելու համար հարկ է նախ փաստարկված «ջախջախիչ» պատասխան տալ հնչեցրած քննադատությանը (որում, ի դեպ, վիրավորական կամ արժանապատվությունը նսեմացնող որևէ միտք անգամ չի եղել) և ապացուցել այդ քննադատության սնանկ և անհիմն լինելը (իմ հարցադրումներին որևէ հոդաբախշ առարկություն առ այս պահը չի հնչել): Քաղաքակիրթ քաղաքական բանավեճը հենց այդպիսի վարքագիծ է ենթադրում:

Փոխարենը իմ օպոնենտները իրենց հասցեին հնչած քննադատությանը պատասխանում են անձնական վիրավորանքներով, վարկաբեկմամբ և շանտաժով: Եվ սա անում է այն թիմը, որը հանդես է գալիս որպես ժողովրդավարության, խոսքի ազատության և քաղաքական այլակարծության ու հանդուրժողականության «մոլեռանդ» ջատագով: Ակամայից մտածում ես, եթե այսօր դուք` լինելով ընդամենը այլընտրանք, մի թեթև քննադատությանը այդպես եք արձագանքում, իսկ ի՞նչ կանեք ձեզ քննադատողների հետ, եթե գաք իշխանության: Սա հռետորական հարցադրում չէ և լուրջ մտորելու տեղիք է տալիս: Այսքանը խնդրի քաղաքական կողմի առնչությամբ:

Կցանկանայի անդրադառնալ նաև ՀԽՍՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ նամակին: Ցավոք, այս պահին այդ նամակը ես ձեռքիս տակ չունեմ և ավելի քան քսանամյա վաղեմության այդ փաստաթղթի բովանդակության մանրամասները դժվարանում եմ հիշել: Սակայն, հստակ կարող եմ ներկայացնել, թե ինչով էին պայմանավորված այդ նամակի առաջացման պատճառները:

Ես նամակը գրել եմ ՀԽՍՀ գլխավոր դատախազի խնդրանքին ի պատասխան` որպես Չարենցավանի քաղաքապետ (ի դեպ, ոչ մի նամակ իմ կողմից ուղղված ԽՍՀՄ գլխավոր դատախազին չի եղել, դա ինձ զրպարտողների երևակայության արգասիքն է): Հայտնի փաստ է, որ 1988-1990 թվականներին չարենցավանցիները ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել ղարաբաղյան շարժմանը և այդ պատճառով քաղաքը հանդիսանում էր քաղաքական փոթորկուն կենտրոններից մեկը: Չարենցավանը պարագաների բերումով դարձել էր նաև քաղաքական փորձարկումների մի յուրատեսակ լաբորատորիա, որտեղ ղարաբաղյան շարժման լիդերները փորձարկում էին քաղաքական իրենց պայքարի կազմակերպման և իրականացման ամենատարբեր մոդելներն ու մեխանիզմները: Դրանով էր բացատրվում այն, որ նրանք ավելի հաճախ էին այցելում Չարենցավան և անմիջականորեն կազմակերպում և մասնակցում քաղաքական միջոցառումներին` միտինգներին, ցույցերին, ժողովներին և այլն: Ես որպես քաղաքապետ ինձ պարտավորված էի զգում միտինգներում հնչեցվող և հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքական ամենատարբեր հարցադրումների վերաբերյալ հրապարակավ ներկայացնել իմ մոտեցումներն ու տեսակետները, որոնք շատ դեպքերում տարբերվում էին, իսկ առանձին դեպքերում նույնիսկ տրամագծորեն հակառակ էին շարժման լիդերների մոտեցումներից: Ես երբեք չեմ խուսափել քաղաքական բաց և հրապարակային բանավեճից, ելույթ եմ ունեցել Չարենցավանում ՀՀՇ-ի կազմակերպած բոլոր միտինգներում և շատ հաճախ քննադատել նրանց` ներկայացնելով իմ անհամաձայնությունը թե նրանց կողմից տնտեսությանը ներկայացվող պահանջներին (Նաիրիտի կամ ատոմակայանի փակում, Եղվարդի ջրամբարի շինարարության դադարեցում և այլն) և թե քաղաքական պայքարի նրանց որդեգրած մեթոդներին և ձևերին: Կոնկրետ օրինակներով ես փորձում էի նաև ապացուցել, որ թեպետ շարժման լիդերներն ու ակտիվիստները ներկայանում են որպես ժողովրդավարության, քաղաքական այլակարծության և հանդուրժողականության քաղաքակրթական արժեքների մոլեռանդ քարոզիչներ, հանրային կյանքում անօրինականությունների, կաշառակերության, հովանավորչության և անարդարությունների դեմ անհաշտ պայքար ծավալողներ, այդուհանդերձ իրականում նրանք այդ արժեքների հավատացյալ կրողները չեն և արժանի չեն հանրության վստահությանը: Ես համոզված պնդում էի, որ նրանց պայքարի նպատակը մեկն է`առաջնորդվելով որքան վատ այնքան լավ սկզբունքով ցանկացած միջոցով, այդ թվում ժողովրդին մոլորեցնելու գնով, հասնել իշխանության: Կրկնում եմ, իմ այս մոտեցումները ես միշտ արտահայտել եմ հրապարակավ` իրենց իսկ կողմից կազմակերպված միտինգներում կամ այլ հանրային միջոցառումներում: Այսինքն` իմ այս մոտեցումները շատ լավ հայտնի էին թե’ չարենցավանցիներին և թե’ շարժման ղեկավարներին: Ի դեպ հետագա տարիները ցույց տվեցին, որ իմ դատողություններում ես շատ չէի սխալվում:
Եվ քանի որ ես տեղական իշխանության այն քիչ ղեկավարներից էի, որոնք չէին խուսափում քաղաքական հրապարակային բանավեճերից և ունեին անմիջական մասնակցություն քաղաքական պրոցեսներում (այս մասին փաստում էին հենց իրենք` շարժման ղեկավարները, իսկ ցանկացողները կարող են տեղեկանալ նաև Չարենցավանցիներից), ապա գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանը դիմեց ինձ խնդրանքով ներկայացնել իմ վերլուծությունն ու մեկնաբանությունները Չարենցավանում քաղաքական իրավիճակի առանձնահատկությունների և դրանց ծնող պատճառների վերաբերյալ: Այսինքն գլխավոր դատախազին հասցեագրված այդ նամակը իրավիճակի համակարգված և սեղմ քաղաքական վերլուծությունն է, այլ ոչ թե ինչ որ «դանոս», ինչպես փորձում են վարկաբեկել ինձ իմ օպոնենտները: Եվ, հավանաբար, պատահական չէ, որ այդ նամակը վկայակոչող էլեկտրոնային լրատվամիջոցները հրապարակում են ընդամենը «հատվածներ» նրանից, այլ ոչ թե նամակի ողջ տեքստը: Ես չեմ կարծում, որ նրանք դա անում են, որովհետև մտահոգված են իմ քաղաքական վարկով, այլ հասկանում են, որ եթե հրապարակեն նամակի ողջ տեքստը, ապա ցանկացած ընթերցողի պարզ կդառնա, որ այդ վերլուծություններում համակարգված շարադրվում են մտքեր և փաստեր, որոնք հայտնի էին բոլորին և համապատասխանում էին իրականությանը և այդ վերլուծությունը իրավամբ որևէ մեկին վարկաբեկելու կամ առավել ևս զրպարտելու նպատակ չի հետապնդում:
Որպես քաղաքապետ ես գործել եմ հնարավորինս հրապարակավ, եղել եմ անկեղծ, մատչելի և ընկալելի թե’ իմ համաքաղաքացիների և թե’ իմ քաղաքական հակառակորդների համար: Թերևս դրանով պետք է բացատրել այն փաստը, որ 1990թ. ՀՀ Գերագույն Խորհրդի ընտրություններում ես տպավորիչ առավելությամբ հաղթանակ տարա Ղարաբաղ Կոմիտեի ամենահայտնի անդամներից մեկի` Համբարձում Գալստյանի նկատմամբ և ՀՀՇ-ն անգամ փորձ չարեց վիճարկել այդ ընտրության արդյունքների օրինականությունը:

Ավարտելով խոսքս հարկ եմ համարում նշել, որ Չարենցավանը իմ կյանքում դարձավ քաղաքական և քաղաքացիական կայացման լավագույն դպրոցը, որի համար ես երախտապարտ եմ նախ` Չարենցավանցիներին և ապա իմ քաղաքական օպոնենտներին:
Եվ մեկ, ոչ երկրոդական կարևորության, ինֆորմացիա` ի գիտություն ինձ հայրենասիրության դասեր տվող խունվեյբիններին: Իմ վերաբերմունքը շարժման ղեկավարների կամ որոշ ակտիվիստների նկատմամբ որևէ կերպ չի ազդել Ղարաբաղի ազգային ազատագրական շարժմանը հնարավորինս օժանդակելու իմ պատասխանատվության վրա: Ես երբեք հարկ չեմ համարել հրապարակավ խոսել այն մասին, թե ինչպես մենք Չարենցավանի գործարանների տնօրենների և շարժման մի շարք նվիրյալների, և առաջին հերթին ինժեներների և որակյալ բանվորների, ուժերով, ԿԳԲ-ի քթի տակ, վտանգելով մեզ, կազմակերպեցինք ավտոմատ ինքնաձիգերի առաջին արտադրությունը Հայաստանում: Զենքի արտադրությունը կազմակերպվեց իմ անմիջական պատասխանատվությամբ և ողջ ընթացքը ուղղակիորեն վերահսկվում էր իմ կողմից: Միայն այդպիսի երաշխիքներով կարելի էր կազմակերպել զենքի ընդհատակյա արտադրություն: Մեր ինքնաձիգերը հատուկ և խիստ գաղտնի ճանապարհներով հասցվում էին Շահումյանի շրջան` անձամբ Շահեն Մեղրյանին: Համոզված եմ, որ այդ փուլում չարենցավանցիները վտանգելով սեփական կյանքն ու ազատությունը իրենց համեստ մասնակցությունն ունեցան հազարավոր շահումյանցիների փրկության գործում: Այսօր էլ զենք արտադրող այդ տղաների մի մասը կա և իր համեստ կյանքով է ապրում` առանց որևէ մեկին հայրենասիրության դասեր տալու»:

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյան

P.S. 1. Քաղաքական կուսակցության կայացած լինելը պայմանավորված է ոչ տվյալ կուսակցության անդամների մեծաքանակությամբ, ոչ էլ կուսակցության անդամների տպավորիչ ֆինանսական կարողություններով: Կուսակցության քաղաքական հասունությունը ունի մեկ չափանիշ` քաղաքական որակյալ որոշումներ մշակելու և կայացնելու հավաքական կարողություն և ունակություն: Ընդ որում այս պարագայի կարևորությունը ուղիղ համեմատական է հանրային կյանքում կուսակցության քաղաքական հավակնություններին և պահանջում է ներկուսակցական ժողովրդավարության ավանդույթների արմատավորում և անընդհատ կատարելագործում:

P.S. 2. Վարչապետի պաշտոնում իմ գործունեության վերաբերյալ որոշ անհիմն մեկնաբանությունների վերաբերյալ` հաջորդիվ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}