«Նվիրիր կյանք»-ը արդեն 57 մլն դրամ է հավաքել քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար
Այսօր Երևանում կայացել է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հերթական բարեգործական ցուցահանդես վաճառքը, որտեղ ներկայացվել է 34 անվանի հայ նկարիչների շուրջ 50 նկար: Ցուցահանդես-վաճառքին ներկա է եղել նաև Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Նշենք, որ նկարների վաճառքից ստացված ամբողջ հասույթը ուղղվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների ապաքինմանը: Այս պահի դրությամբ վաճառքից արդեն գանձվել է շուրջ 57 մլն դրամ:
«Այս ցուցահանդես-վաճառքից սպասելիքները մեծ են, ինչպես նախորդ տարիներին: Կարևոր արդյունքն այն է, որ այսօր 98 երեխա ողջ և առողջ է», -ասաց տիկին Սարգսյանը`հույս հայտնելով, որ նման միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի բուժել նաև նոր հայտնաբերված դեպքերը:
Այսօր նաև ներկայացվեց «Նվիրի կյանք» բարեգործական հիմնադրամի օրհներգը, որի երաժշտության հեղինակն է տիկին Սարգսյանը, իսկ խոսքերը Ա. Բարսեղյանինն են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան