ԱՆ. 15 մարդուց 1-ի մոտ հաստատվել է սիբիրախտ
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրախտի կասկածելի դեպքերի վերաբերյալ ահազանգն ստանալուն պես ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համաճարակաբանական հետազոտություններ, իրականացվել՝ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվող բակային համայցերի արդյունքում հոկտեմբերի 17-ին հոսպիտալացված սիբիրախտ կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրախտ հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրախտի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական: Հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական միտում:
Մնացած կասկածելի հիվանդներից վերցված նմուշների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են։ Ձեռնարկված համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:
Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Նախորդող հրապարակում`
Սննդի անվտանգության պետական տեսչությունը Վարդենիսում սիբիրախտի դեպքեր չի հայտնաբերել