Հասարակություն 16:50 22/10/2012

Ինչո՞ւ է սոցապ նախարարության փոխարեն խոսում ՀՕՖ-ը. Panorama.am-ՀՕՖ-Panorama.am

Օրերս Panorama.am-ը մի հրապարակմամբ էր հանդես եկել, որտեղ նշվում էր, թե ինչպես է, որ ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը իրեն թույլ տալիս իր բարձրաստիճան պաշտոնյաների հարազատ-բարեկամների համար գումարներ հայթայթել: Որպես օրինակ ներկայացրել էինք մեր ունեցած հավաստի տեղեկությունը, որ սոցապ նախարարությունը գրավոր նամակով միջնորդել է Հայ օգնության ֆոնդին ֆինանսավորել նախարարի խորհրդական Նարինե Բալայանի թոռնուհու ուսման վարձը: Այն, որ այդպիսի նամակ ստացել է ՀՕՖ-ը հաստատել էր նաև Panorama.am-ի զրուցակից ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Էդուարդ Կարապետյանը: 

Հոդվածի վերաբերյալ ՀՕՖ-ը հերքում պահանջող տեքստ է ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին, նշելով. «Սույնով տեղեկացնում ենք, որ Սլավոնական համալսարանի ուսանողուհի Մարգարիտա Աբելյանի (1992 թ. ծնված) ուսման վարձը վճարելու որևէ որոշում ՀՕՖ-ի կողմից չի կայացվել։ Ավելին, տվյալ դիմումը համապատասխան ուսումնասիրություն անցնելուց հետո մերժվել է»։

Այնինչ, երբ այս հարցով panorama.am-ի թղթակիցը դիմել էր պարոն Կարապետյանին, նա պատասխանել էր. «Հիմա ես չեմ կարող ասել, թե դիմումի հետ կապված ինչ է որոշվել, բայց սոցապնախարարությունը մեզ նամակ է գրել, որ երեխայի ուսման վարձը վճարելու համար գումար փոխանցվի»: 

Ավելին, պարոն Կարապետյանին առաջարկեցինք ժամանակ հատկացնել և հստակ պատասխանել` ի՞նչ որոշում է կայացվել, բայց նա, չկարևորելով, անտեսեց դա: Մենք էլ ենք հասկանում, որ կարևոր չէ, որովհետև այս պարագայում, մեզ համար կարևորը այն փաստն էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը ՀՕՖ-ին միջնորդել է իր պաշտոնյայի բարեկամի ուսման վարձը վճարելու համար: 

Այժմ հասնենք ՀՕՖ-ին. Երբ լրագրողը հարցադրում է անում, նա ակնկալում է պատասխան, ընդ որում` հստակ` ստացե՞լ եք` ԱՅՈ-ՈՉ, կամ` մերժե՞լ եք` ԱՅՈ-ՈՉ: Հարցադրմանը պատասխանալու փոխարեն ՀՕՖ ներկայացուցիչը համոզմունք է հայտնում, թե ինքը գիտե, թե ինչու է այդ հարցը իրեն տրված: Ինչևէ. Քանի որ, նամակի հետ կապված, ՈՉ պատասխանը հարցադրման ժամանակ չի հնչել, այստեղից երկու եզրակացություն` կամ ՀՕՖ-ը չի աշխատում թափանցիկ-հրապարակային ու զլանում է ներկայացնել ոչ միայն նիստերի արձանագրություններ, այլև հստակ պատասխաններ, կամ մենք իրավունք ունենք ենթադրել, որ սոցապնախարարության դիմումը մերժվել է հենց մեր հոդվածի հրապարակումից հետո:

Ինչ վերաբերում է հոդվածի ներքո տեղ գտած մեկնաբանություններում ՀՕՖ-ականների դիտարկումներին, թե մենք չենք լուսաբանում բարեգործություն իրականցնող կազմակերպության ծրագրերը և դրա փոխարեն խոսում մեկ մասնավոր դիմումի մասին, ապա տեղեկացնենք, որ մենք խնդիր չէինք դրել մեր առջև լուսաբանել կազմակերպության գործունեությունը: Նշեմ ավելին, մենք հոդվածում ՀՕՖ-ի գործունեությունն արատավորող որևէ տեղեկություն չենք հրապարակել, հակառակը` հրապարակման սկզբում հստակ մատնանշել էինք, թե Հայաստանում հասարակական կյանքի տարբեր ոլորտներում բարեգործություն իրականացնող Հայ Օգնության ֆոնդը ինչ կրթական ծրագրեր ունի և հատկապես որ բուհերի ուսանողների կրթավճարն է ֆինանսավորում:

Առնվազն տարօրինակ է, որ ՀՕՖ-ն է անմիջապես արձագանքել հրապարակմանը և հերքում է պահանջում այն դեպքում, երբ դա կարող էր ու պետք է աներ (կամ` չկարողանար անել) Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը:

Տվյալ նյութում հանրությանն է ներկայացվել պետական մարմնի, այս դեպքում` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատելաոճը, երբ իրենց բարձրաստիճան պաշտոնյայի այս կամ այն կարիքի դեպքում դիմում են բարեգործական կազմակերպությանը` գումարներ ստանալու համար:

Ինչ վերաբերում է հոդվածում «ատկատ» բառի հիշատակմանը, ապա լրագրողը, իր մասնագիտական գործունեության համատեքստում ԿԱՐՈՂ է, ՊԱՐՏԱՎՈՐ է ցանկացած տիպի հարցադրումներ անել և ստանալ դրանց պատասխանը: Չենք կարող հասկանալ դժգոհությունը, երբ և հարցը, և դրա պատասխանը տրվել է նյութում. «Պարոն Կարապետյանից հետաքրքրվեցինք նաև` Հայ օգնության ֆոնդում, որտեղ մեծ գումարներ են շրջանառվում այս կամ այն ծրագրի ու բարեգործության համար, «ատկատներ» չկա՞ն: «Բացառվում է, նման բան բացառվում է», -պատասխանեց ՀՕՖ-ի ներկայացուցիչը»:

Հ. Գ. Կից ներկայացնում ենք ՀՕՖ-ից ուղարկված նամակը և Էդուարդ Կարապետյանի հետ մեր հարցազրույցի ձայնագրությունը:

«Panorama.am-ի թղթակցի հետ ՀՕՖ-ի Կրթական և գիտական ծրագրերի համակարգող Էդուարդ Կարապետյանի նախօրեին ունեցած զրույցի արդյունքում նշված լրատվամիջոցի պաշտոնական կայքէջում հրապարակվել է մի հոդված, որի առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը։ Հոդվածում նշվում է «ՀՀ սոցիալական ապահովության նախկին նախարար, ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի նախկին տնօրեն և այժմ սոցապ նախարարի խորհրդական Նարինե Բալայանի թոռնուհու» անունը (որը ժամեր անց վերանայված տարբերակում ներկայացվել է կրճատ ձևով)՝ որպես մի անձի, ում համար ֆինանսական աջակցության ակնկալիքով միջնորդագիր էր ուղարկվել ՀՕՖ-ի գրասենյակ։ ՀՕՖ-ում սոցիալական աջակցության բազմաթիվ նամակներ են ստացվում և միայն մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում է դրանց տրվում համապատասխան լուծում։ Սույնով տեղեկացնում ենք, որ Սլավոնական համալսարանի ուսանողուհի Մարգարիտա Աբելյանի (1992 թ. ծնված) ուսման վարձը վճարելու որևէ որոշում ՀՕՖ-ի կողմից չի կայացվել։ Ավելին, տվյալ դիմումը համապատասխան ուսումնասիրություն անցնելուց հետո մերժվել է։ ՀՕՖ-ի աշխատակցի խոսքերը հոդվածում օգտագործվել են կոնտեքստից դուրս, ինչի հետևանքով խեղաթյուրվել է իրականությունը։ Փաստերի ոչ ճիշտ ներկայացումը, ինչպես նաև հոդվածում ՀՕՖ-ի լոգոտիպի տեղադրումը, քննվող հարցի շուրջ հստակ տվյալների բացակայության և հոդվածագրի կողմից գործի թերի ուսումնասիրության պարագայում հանգեցրել են լրագրողական նորմերի խախտման։ Հոդվածը տպավորություն է ստեղծում, թե Հայ օգնության ֆոնդը զբաղվում է պետական պաշտոնյաների ընտանիքների կրթությունը ֆինանսավորելով, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Ի լրումն ասվածին՝ նշենք, որ Հայ օգնության ֆոնդի գործունեությունը լուսաբանելու համատեքստում «ատկատ» բառի օգտագործումը անհարիր և վիրավորական ենք համարում։ Ակնհայտ է նաև, որ Հայաստանի անապահով խավերին ուղղված ՀՕՖ-ի հսկայածավալ աջակցությունը որպես չակերտավոր «բարի գործեր» ներկայացնելը ասվածին ծաղրական երանգ է հաղորդում, ինչի իրավունք վերապահված չէ որևէ մեկին, առավել ևս հոդվածագրին, որը ի սկզբանե հացազրույց խնդրելով ՀՕՖ-ի կրթական ծրագրերի թեմայով, արդյունքում հրապարակել է բոլորովին այլ բովանդակությամբ նյութ՝ առանց խնդիրը հավուր պատշաճի ուսումնասիրելու։ Սույն հերքման հրապարակմամբ Panorama.am-ի խմբագրությունը հիշյալ հոդվածը ընդունում է որպես թյուրիմացության արդյունք, որը ՀՕՖ-ի և Panorama.am-ի միջև հետագա համագործակցության լավագույն երաշխիքն է։ ՀՕՖ-ը պատրաստակամ է իր կրթական ծրագրերում ընդգրկված ցանկացած ուսանողի գործի մանրազնին ուսումնասիրություն իրականացնել ցանկացած լրատվամիջոցի աշխատակիցների հետ միասին՝ նրանց իսկ նախաձեռնած լրագրողական քննության շրջանակներում։ ՀՕՖ-ի հաղորդակցության և տեղեկատվության բաժին»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
Լավրով. Մոսկվան Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մեկի կողմը չի բռնում
Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվան որևէ մեկի կողմը չի բռնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն էր. Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ միջադեպի մասին
«Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:43
Այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը. Newmag-ի հիմնադիր
«Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
«Քննարկումներ են տեղի ունենում։ Դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու։...
Աղբյուր` Panorama.am
15:22
Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը հրահանգել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում hունվարի 20-ին, ժամը 8-ին  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը...
Աղբյուր` Panorama.am
14:59
Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս է. Գառնիկ Դանիելյանը զայրացել է
«Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի և արքեպիսկոպոս Աջապահյանի մասին է խոսքը: Ամեն ինչը սկսվում էնրանից, որ դուք...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}