Հարցազրույցներ 16:58 22/10/2012

Եվրոպայում մտածում են ինստիտուտները բարելավելու, իսկ Հայաստանում` կայացնելու մասին

Հեղինակ` Հարցազրույցը` Արմեն Մինասյանի

Եվրոպայի ժողովրդական կուսակցության Բուխարեստում կայացած համագումարի ընթացքում Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա  Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, ԵԺԿ-ն այս համագումարում քննարկում էր նաև կուսակցության պլատֆորմի փոփոխության, այսօրվա մարտահրավերներին ադապտացնելու հարցը: Որո՞նք են այդ մարտահրավերները և ինչպե՞ս եք պատկերացնում դրանց հաղթահարումը:
-Համագումարի խորագիրը պատահական չի ընտրված` «Պատասխանը` ավելի շատ Եվրոպա»: Համագումարի ընթացքում հնչած բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում է այն միտքը, որ Եվրոպայի ներկայիս ճգնաժամը ոչ միայն ֆինանսական, այլև արժեքների, բարոյականության ճգնաժամ է: Հետևաբար` եվրոպական արժեքների վերադարձի կարիք ունի հենց ինքը՝ Եվրոպան: Ներկայիս մարտահրավերների առումով վերանայումներ են արվել նաև ծրագրային կետերում: Հենց այդ համատեքստում են տեղի ունենում ծրագրային փոփոխությունները, այսինքն՝ վերականգնել Եվրոպային բնորոշ արժեքային համակարգը և հաղթահարել արժեքային ու բարոյական ճգնաժամը:

-Եթե անդրադառնանք ֆորմալ, փաստաթղթային ձևակերպումներին, պլատֆորմում ի՞նչ դրույթներ են փոխվել:
-Պլատֆորմում արժեքների հետ կապված վերանայումներ են արվել՝ մարդու տեղն ու արժեքը հասարակության մեջ: ԵԺԿ-ն աջ-կենտրոնամետ կուսակցություն է, քրիստոնեա-դեմոկրատական գաղափարախոսության կրող է, որը մերժում է ծայրահեղ լիբերալիզմը և ծայրահեղ կոլեկտիվիզմը: Այսինքն՝ մարդու պաշտպանվածությունը բոլոր առումներով, հատկապես արդի Եվրոպայում` գործազրկությունը, բազմաթիվ երկրներում երիտասարդների աշխատանք գտնելու դժվարությունները և նմանատիպ խնդիրները ուղղակի դարձել են առաջնահերթություն, որոնք նախկինում այնքան էլ շեշտված չեն եղել ԵԺԿ ծրագրում:

-Համագումարին զուգահեռ տարբեր միջոցառումներ են ընթանում, օրինակ Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ֆորումը, կուսակցությունների ղեկավարների գագաթաժողովը և այլն: Տպավորությունն այնպիսն է, որ դրանցում շոշափվող խնդիրները բավական հեռու են Հայաստանի այսօրվա օրակարգից. մարդիկ անհանգստացած են միասնական Եվրոպայի ապագայով, վերազգային ինստիտուտների էֆեկտիվությամբ ու լիազորությունների ծավալով ու այդպես շարունակ: Չե՞ք կարծում, որ այսօր Եվրոպան ու նրա կուսակցությունները միանգամայն այլ ռիթմով ու օրակարգով են ապրում, իսկ Հայաստանը, Կովկասն ընդհանրապես` այլ:
-Դիտարկումները լրիվ իրավաչափ են, ճիշտ են, և շատ հաճախ նաև ելույթ չես ունենում միայն այն պատճառով, որ այն, ինչի մասին խոսում են այսօր Եվրոպայում, Հայաստանի առաջնահերթ խնդիրը չէ: Օրինակ, այդ մարդիկ վերջին շրջանում երբեք չեն ունեցել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, ընտրությունների օրինականության խնդիրներ: Իրենց համար այդ կարգի խնդիրները քննարկելի չեն: Նրանք ինստիտուտները բարելավելու և քաղաքականության մեջ նոր շեշտադրումներ անելու խնդիր ունեն: Եվ այսօր պատրաստված երիտասարդությանը վերաբերող կամ Սիրիայի հետ կապված նրանց բանաձևերը, լինեն ներքին և արտաքին խնդիրներ, Հայաստանի համար այլ մակարդակ են:

-Հետևանար վաղաժամ չէ՞ր հայկական կուսակցությունների ինտեգրումը համաեվրոպական կուսակցություններին: Անհրաժեշտություն չկա՞ր` նախ կայացնել պետական ինստիտուտները, իսկ հետո գնալ այդ քայլին:
-Ոչ, համաձայն չեմ: Ի վերջո հենց այնպես չեն Նոր հարևանության ծրագիրը, Ասոցացման պայմանագիրը, Խորը և համապարփակ առևտրի, վիզայի դյուրացման և այլ խնդիրները: Ձեր հարցի համատեքստում նշեմ, որ այստեղ լինելով, ոչ միայն «Ժառանգությունը», այլև առավել քան Հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիրը», շատ հստակ տեսնում են, թե որքան ենք մենք աշխարհից հետ և ինչ պետք է անել՝ հասնելու այդ մակարդակին, միանալու այդ գլոբալ դիսկուրսին և համարելու, որ Հայաստանն էլ ունի այն խնդիրները, ինչ ունեն Եվրամիության անդամ պետությունները:

-Տեսեք` Դուք, ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը անդամակցում եք ԵԺԿ-ին, ՀՀՇ-ն անդամակցել է եվրոպական լիբերալներին, ՀՅ Դաշնակցությունը վաղուց Սոցինտեռնում է: Յուրաքանչյուրն` իր գաղափարախոսական ուղղության մեջ վերազգային կառույցներում է, բնականաբար այդ շփումներում հասկանում է այդ դիսկուրսի և՛ բովանդակությունը, և՛ շեշտադրումները: Ի՞նչն է խանգարում այդ դիսկուրսը բերել երկրի ներս:
-Նախ պրոֆեսիոնալ քաղաքական դասի բացակայությունը: Նման քննարկումներ ից հետո` վերադառնալով հայաստանյան քաղաքական կյանք, անկեղծ ասած, խորը հիասթափություն ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչից են խոսում, ովքեր են մտնում քաղաքականություն՝ քաղաքականության հետ առնչություն չունեցող մարդիկ, որոնց համար քաղաքականությունը աշխատանք, մասնագիտություն և սիրելի գործ չէ: Դա է խանգարում: Որքան էլ գաս այստեղ և այդ հետաքրքիր քննարկումները բերես Հայաստան, միևնույն է, դու չունես զրուցակից, չունես օպոնենտ, որը քեզ ընդդիմանա, բերի իր փաստարկները, թե ինչպես կյանքը պետք է փոխվի այս կամ այն եղանակներով: Թիվ մեկ խնդիրը պրոֆեսիոնալ քաղաքական դասի բացակայությունն է, և ցավոք սրտի, անգամ նրանք, ովքեր քաղաքական մարդիկ են, կամ քաղաքական դաշտի կենտրոնից հեռու են, կամ լուսանցքում: Այստեղ լինելը ևս անգամ սառը ցնցուղի նման ստիպում է մտածել, թե որքան է հետ Հայաստանը, ինչու է հետ ընկել և ինչ անել, որ փորձենք հասնել կամ մոտենալ այս օրակարգին, ունենալ այս օրակարգը և կարողանանք շատ արագ լուծել մեր խնդիրները: Ես համաձայն եմ, որ շատ դեպքերում մեր կուսակցությունների անդամակցությունը անվանապես է, նոմինալ, բայց այդ անդամակցությունից հետո հույս ես ուզում ունենալ, որ քաղաքական կյանքից մի քիչ գաղափարական երանգ կտրվի, ծրագրերին հավատարմություն կլինի, որպիսի մարդիկ գիտակցեն, որ իրենց քայլերի ու որոշումների համար հաշվետու են ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև եվրոպական մեծ ընտանիքին: Երբ չորս կուսակցություններով ԵԺԿ-ին անդամակցելու հայտ էինք ներկայացրել, դիմորդ էինք, ես սկզբում չգիտեի, որ խորհրդարանական վեհաժողովներում կա ինչ-որ մեկը, ով հետևում է, թե ինչպես ենք քվեարկում՝ արդյո՞ք հավատարիմ ենք ԵԺԿ-ի ծրագրին: «Ժառանգությունը» երբեք խնդիր չի ունեցել՝ շեղվելու այդ ծրագրից: Խնդիր չենք ունեցել քվեարկելու այնպես, ինչպես ԵԺԿ-ն է քվեարկում: Հետո իմացանք, որ մեր գործընկեր կուսակցությունները խնդիր են ունեցել, քանի որ նրանց քվեարկությունները տարբերվել են ԵԺԿ քվեարկություններից: Այդ առումով այսպես ասած հայկական խորամանկությունը այլևս չի անցնում:

-Խոսեցիք ծրագրեի համապատասխանությունից: Կասե՞ք` «Ժառանգություն» կուսակցության ծրագիրը որքանով է համապատասխանում ԵԺԿ-ի պլատֆորմին և ի՞նչ փոփոխություններ կլինեն Ձեր կուսակցության ծրագրում` պայմանավորված ԵԺԿ պլատֆորմի փոփոխությամբ:
-ԵԺԿ-ի ծրագրի ընդունումից առաջ հարյուրավոր առաջարկներ են ներկայացվել: Իհարկե, հայաստանյան կուսակցություններն այդքան ակտիվ չեն եղել առաջարկներ ներկայացնելու հարցում, բայց 6 ամիս առաջ, երբ գիտեինք, որ գնում ենք համագումարի մտածում էինք մեր ծրագիրը ԵԺԿ-ի ծրագրի այս նախագծին համահունչ դարձնելու մասին: Քանի որ դեռևս չընդունված փաստաթուղթ էր ու նաև նախընտրական շրջան էր, փորձեցինք սպասել այնքան ժամանակ, երբ ծրագիրը ամբողջությամբ կընդունվի: Դեռևս պարզ չէ, թե ինչ կընդունվի, քվեարկությունները ցույց կտան: «Ժառանգությունը», իմ կարծիքով, անշուշտ վերանայելու է իր ծրագիրը: Ասեմ, որ «Ժառանգությունն» արդեն իսկ իր նախընտրական ծրագրում չափազանց շատ բան ադապտացրել է ԵԺԿ-ի ծրագրին: Որպես ծրագրի վրա աշխատած մարդ, կարող եմ ասել, որ մեր նախընտրական ծրագիրը լավագույնս համապատասխանել է ԵԺԿ-ի ուղենիշերին: Քանի որ վերջին տարիների ընթացքում ոչ մի համագումարի արդյունքում ծրագիր չենք վերանայել, լրամշակում կանենք հաստատ, երբ այս փաստաթուղթը պաշտոնապես ընդունվի:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}