Ալլեգրի. «Շատ մտածելուց կարելի է խելագարվել»
«Միլանի» գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրին հավաստիացրել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մալագայի» հետ վաղը կայանալիք հանդպումը վերջինը չի լինի իր համար:
Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունում «Լացիոյից» 2:3 հաշվով կրած պարտությունից հետո Ալլեգրիի` գլխավոր մարզչի ղեկը թողնելու լուրերն ավելի աղմկահարույց դարձան:
«Չեմ կարծում, որ վաղվա հանդիպումը վերջինը կարող է լինել ինձ համար: Ես արդեն հայտնվել եմ նմանատիպ իրավիճակներում, երբ իմ գլխավորությամբ «Կալյարին» պարտություն կրեց 5 խաղերում անընդմեջ: Կարևորն այն է, որ մենք հիմա լավ ենք խաղում: Անհրաժեշտ է հանգստություն պահպանել: Երբ շատ ես մտածում, կարող ես խելագարվել:
Վերջին 2 տարիների ընթացքում մենք կորցրել ենք մի շարք առաջատար ֆուտբոլիստների, սակայն այդպիսինն է կյանքը:
«Մալագայի» հետ կխաղանք նույնքան դաժան, ինչպես «Զենիթի» հետ: Բոատենգը, ամենայն հավանականությամբ, դուրս չի գա խաղադաշտ: «Լացիոյի» հետ խաղում նա իրեն չարդարացրեց: Սարսափելի ոչինչ չկա: Կսպասենք, մինչև լավ մարզավիճակ ձեռք բերի»,- նշել է Ալլեգրին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում