«Փուչիկների գործ». Եթե Բոզոյանը ցանկանա, վճիռը կբողոքարկվի
«Փուչիկների գործ»-ով մեկ տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը դեռ 25 օր ժամանակ ունի բողոքարկելու Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
«Եթե նա ցանկանա, ես 100 տոկոսով պատրաստ եմ օգնել նրան բողոքարկել դատարանի վճիռը», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բոզոյանի պաշտպան, Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Կարեն Մանուչարյանը:
Հիշեցնենք, որ «փուչիկների գործ»-ով հայտնի դատավարությունը ընթացել էր արագացված ընթացակարգով, և Բոզոյանն ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը: Կարեն Մանուչարյանի խոսքով, այդ պարագայում եթե որոշեն վերաքննիչ բողոք ներկայացնել, ապա դատարանին խնդրելու են մեղմել պատժաչափը:
Նշենք, որ հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, Սերոբ Բոզոյանը ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով: Իսկ կենցաղում ու զանգվածային միջոցառումների ընթացքում օգտագործվող սպառման ապրանքների թողարկման և իրացման գործունեությամբ զբաղվելու ու նման ծառայությունների մատուցման իրավունքից զրկվել էր 2 տարի ժամկետով:
Սերոբ Բոզոյանի խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, կփոխվի, երբ դատարանի վճիռը մտնի օրինական ուժի մեջ, այսինքն` հրապարակումից մեկ ամիս հետո:
Հարակից հրապարակումներ. «Փուչիկների գործ». Սերոբ Բոզոյանը դատապարտվեց 1 տարի ազատազրկման
Հնարավոր չէ, որ ՀՀԿ-ն նախապես զգուշացված լիներ մեթանով փուչիկների վտանգավորության մասին. Կարեն Ավագյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում