«Բարսելոնը» դատի կտա մադրիդյան կայքին
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, «Բարսելոնը» մտադիր է դատի տալ Մադրիդի «Ռեալի» երկրպագուների կողմից ստեղծված և բավական մեծ բանակ ունեցող defensacentral.com կայքին` երեկ տեղադրված հոդվածի համար: Հոդվածը վերնագրված էր «Արմսթրոնգի տուրերը և մեր ապագան»: Հեղինակը զուգահեռներ էր անցկացրել որակազրկված հեծանվորդի և կատալոնական թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի միջև` ակնարկելով, որ վերջինս նույնպես օգտագործում է արգելված խթանիչներ:
Թեև նյութը հեռացվել է թողարկվելուց մի քանի ժամ անց, այնուամենայնիվ «Բարսան» լրջորեն է տրամադրված և ցանկանում է դատի տալ հեղինակներին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում