Հասարակություն 17:05 23/10/2012

Օբաման, Ռոմնին, Twitter-ն ու Facebook-յան «լայքերը». Bloomberg-ի անդրադարձը` նախագահական ընտրություններին ընդառաջ

«Bloomberg» պարբերականն անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուներ` գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի և նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի նախընտրական պայքարին ու նշել, որ 2012թ.-ի նախագահական ընտրություններում յուրաքանչյուր ձայնի համար մղվող պայքարում նոր ճակատամարտ է բացվել, և դա պատերազմն է սոցիալական ցանցերում, որը մեկ բառով նշվում է որպես «hashtagwar»:

Պարբերականի փոխանցմամբ՝ չորս տարի առաջ, երբ Ֆեյսբուքը (Facebook) դեռևս այդքան տարածված չէր, ինչպես այսօր, և մինչ սմարթֆոնները կդառնային համատարած, Բ. Օբաման առաջինն էր, որ սոցիալական ցանցերն օգտագործեց նախագահական ընտրություններում: Այսօր, երբ համացանցը դարձել է մարդկանց կյանքի անբաժանելի մաս, Բ. Օբամայի ընտրարշավը կրկին օգտագործում է համացանցի ընձեռած հնարավորթյունները՝ հաղորդակցվելու հանրության հետ այնպիսի հարթակներում, որ անհնար էր անել 2008թ.-ին:

Պարբերականը նշում է, որ վերջին հաշվով, հասկանալու համար, թե ինչ ազդեցություն կունենան ընտրությունների ելքի վրա Օբամայի 31,1 միլիոն ֆեյսբուքյան «լայքերը»` ընդդեմ Մ. Ռոմնիի 10.2 միլիոն «լայքերի», իրականում հնարավոր կլինի գնահատել ընտրություններից հետո, երբ պարզ կլինի` ով է հաղթել:

«Սոցհարցումները ցույց են տալիս, որ ընտրողները սոցիալական ցանցերում թեկնածուների ակտիվ ներգրավվածություն են ակնկալում: Համացանցում Օբամայի ընտրարշավի ակտիվությամբ կազմակերպվում են դրամահավաքներ, հավաքագրվում են կամավորներ: Նրանք իրականացնում են առցանց բանավեճերի մոնիտորինգ, հավաքում տեղեկատվություն, թե որ մեկնաբանություններն ու հաղորդագրություններն են մեծ արձագանք գտնում և ինչու: Դա երկարաժամկետ ռազմավարություն է, որն ունի տարբեր կողմեր՝ հասցեագրված ամենատարբեր սոցիալական խմբերին:

Իսկ Թվիթերը (Twitter), օրինակ, ավելի շատ հնարավորություն է տալիս ձևավորել քաղաքական ընկերակցություն, քան պայքարել տատանվող ընտրողների ձայների համար: Թվիթերով ձևավորվում են պատկերացումներ, ամենօրյա ռեժիմով իրականացվում է տեղեկատվության ապահովում, և այդ ամենի ազդեցությունը տեսանելի էր նախագահի թեկնածուների միջև Դենվերում կայացած առաջին բանավեճի ժամանակ: Օբամայի թիմը պարտվեց թվիթերյան պատերազմում 30 րոպեի ընթացքում, և դա կարծիք ձևավորեց, թե Օբաման արդեն պարտվել է ընտրություններում»:

Աղբյուրը նշում է նաև, որ Օբամայի թիմը ջանքեր գործադրեց՝ հետագա բանավեճերում Թվիթերի հարթակը չզիջելու ուղղությամբ: Բ. Օբամայի և Մ. Ռոմնիի միջև Նյու Յորքում տեղի ունեցած վերջին շաբաթվա բանավեճի մասին Թվիթերում 7.2 միլիոն գրառումներ են արվել: Բարաք Օբամայի էջից 90 րոպեի ընթացքում ուղարկվել են 37 հաղորդագրություններ, որոնք այլ օգտատերերի կողմից տարածվել են 117,374 անգամ՝ ի տարբերություն Ռոմնիի թվիթերյան էջի, որից ուղարկվել է 2 հաղորդագրություն, որն էլ իր հերթին տարածվել է 6.810 անգամ:

«Մարդիկ լողում են քաղաքական տեղակատվության ու քաղաքական բամբասանքների ծովում: Համակարգը ընդլայնվել է, քանի որ այսօր սոցիալական ցանցերը կենտրոնական տեղ են զբաղեցնում նախընտրական քարոզչության ժամանակ և միջոց են ընտրությունների մասին խոսելու համար»,- պարբերականի հետ զրույցում ասել է «Pew Internet & American Life Project» ընկերության տնօրեն Լի Ռեյնին:

Շարունակելով թեման՝ պարբերականը նշում է, որ Ռոմնիի թիմի անդամների համոզմամբ իրենց հակառակորդները հենվում են «ունայն» չափանիշների վրա, և ֆեյսբուքյան «լայքերը», թվիթերյան հաղորդագրությունները ու դրանց տարածումը իրենցից «սպամ» են ներկայացնում: Այն դեպքում, երբ Օբաման կարող է ունենալ շատ ավելի ֆեյսբուքյան «լայքեր», Ռոմնին հենվում է իր կողմնակիցների ակտիվ ներգրավվածության տոկոսային հարաբերության վրա: Ակտիվ քննարկումներում նախագահի երկու թեկնածուների ֆեյսբուքյան էջերում հավասարապես մոտ 2.9 միլիոն մարդ է մասնակցել:

Ընտրարշավի վերջին շաբաթների ընթացքում, սոցցանցերում Ռոմնիի թիմի կողմից իրականացված գործունեության արդյունքում առցանց խմբերից մոբիլիզացվել են կամավորներ, և ընտրություններում ընտրողների մասնակցությունն ապահովելու ջանքեր են գործադրվել, որը գերազանցել է 2008թ. նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնի թիմի գրանցած արդյունքները: «Մեր «էլեկտրոնային թիմի» նպատակն է՝ լինել լավագույնը, որ իրականացնում է սեփական ընտրարշավի նպատակները, այլ ոչ թե համարվել ամենախելացի «էլեկտրոնային միավորը» երկրում»,- ասում է Ռոմնիի նախընտրական շտապի ներկայացուցիչը:

«Համաձայն «Pew Internet & American Life Project» տվյալների՝ սոցցանցերի օգտատերերի 36 տոկոսը գտնում են, որ շփումը սոցցանցերում շատ կարևոր է իրենց համար քաղաքական լրատվությանը հետևելու առումով: Չափահաս ամերիկացիների մոտ 60 տոկոսը այդ նպատակով օգտվում են Ֆեյսբուք կամ Թվիթեր կայքերից, իսկ նրանց 66 տոկոսը կամ բոլոր չափահաս ամերիկացիների 39 տոկոսը նվազագույնը մեկ անգամ ցուցաբերել են քաղաքացիական կամ քաղաքական ակտիվություն: 38 տոկոսը սոցցանցերում «լայքել» կամ տարածել է քաղաքական և սոցիալական խնդիրների վերաբերյալ այլոց կողմից տեղադրված նյութեր:

«Սոցիալական ցանցերը մեր զանգվածային կազմակերպության բնական շարունակությունն են, և դրանց ընձեռած տարբեր հարթակները բացառիկ հնարավորություն են տալիս տեղեկացնել ընտրողներին, համախմբել կողմնակիցներին և ավելի շատ մարդկանց ավելի խորը ներգրավել այս պատմական ընտրություններում», - ասում Բ. Օբամայի նախնտրական շտաբի խոսնակ Ադամ Ֆեթչերը:

Նրա խոսքով, «Օբամայի թիմը օգտագործում է Ֆեյսբուքը որպես մատչելի միջոց կողմակիցների հետ հաղորդակցվելու և նրանց համախմբելու համար: Ֆեյսբուքում հատկապես կանանց աջակցությունը շատ արդյունավետ է եղել: «Օբամայի կանայք» ֆեյսբուքյան էջը ունի 1.16 միլիոն անդամներ, իսկ «Միթի մայրիկները» էջը՝ 92.250-ը: Սոցցանցերի օգտագործումը նաև հնարավորթուններ է ստեղծում դրամահավաքության համար: Օգոստոս ամսվա ընթացքում Օբամայի ընտրարշավը ստացել 147 միլիոն ԱՄՆ դոլարի նվիարտվություն»,- գրում է «Bloomberg» պարբերականը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:16
Լավրով. Մոսկվան Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման հարցում ոչ մեկի կողմը չի բռնում
Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվան որևէ մեկի կողմը չի բռնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև սովորական խոսակցություն էր. Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ միջադեպի մասին
«Ելույթներից հետո սովորական խոսակցություն էր իմ ու Վահագն Ալեքսանյանի միջև, այլ մեկնաբանություններ չեմ ուզում տալ»,- լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:43
Այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը. Newmag-ի հիմնադիր
«Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը...
Աղբյուր` Panorama.am
15:25
Քննարկումներ են տեղի ունենում. Ալեն Սիմոնյանը՝ Մինսկի խմբի լուծարման մասին
«Քննարկումներ են տեղի ունենում։ Դուք ինքներդ էլ շեշտեցիք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումն է տեղի ունենալու։...
Աղբյուր` Panorama.am
15:22
Թրամփը հրահանգել է, որ ԱՄՆ-ն լքի ԱՀԿ-ն
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնավարման առաջին օրը հրահանգել է, որ ԱՄՆ-ն դադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
15:07
Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
Արմավիր քաղաքի Երևանյան և Թումանյան փողոցների խաչմերուկում hունվարի 20-ին, ժամը 8-ին  «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը...
Աղբյուր` Panorama.am
14:59
Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս է. Գառնիկ Դանիելյանը զայրացել է
«Նախ` եկեղեցականի շորեր հագած չի, արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանի և արքեպիսկոպոս Աջապահյանի մասին է խոսքը: Ամեն ինչը սկսվում էնրանից, որ դուք...
Աղբյուր` Panorama.am
14:51
Փաշինյանն ու կինը կողմ են տրանսպորտի թանկացմանը
Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը կողմ է Երևանում հանրային տրանսպորտի թանկացմանը, իսկ թանկացմանն ուղղված քննադատությունները հա...
Աղբյուր` Panorama.am
14:47
Օրենքով ամեն մարզպետ տեղակալ պետք է ունենար՝ պատասխանատու աշխարհազորի գծով, բայց 4 տարի է չկան. Գեղամ Մանուկյան
«Օրենքի նախագծերի փաթեթով  առաջարկվում աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով, սահմանել նրա խնդիրները, դերը,...
Աղբյուր` Panorama.am
14:22
«Ես կարող եմ հաղթել ցանկացածին». Արման Ծառուկյանը չի բացառել, որ կմենամարտի Չենդլերի հետ
Խառը մենամարտերի ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը չի բացառել, որ իր հաջորդ մրցակիցը կլինի չեմպիոնի կոչման նախկին մրցակից ամերիկացի Մայքլ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ձեր մատը հօդս մի տնկեք. Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորին
«Պարոն Մանուկյան, երբ մտնում եք դահլիճ ու  ձեր գործընկերոջ ուղղությամբ ձեր ցուցամատը  վեր եք տնկում, դա ի՞նչ է...
Աղբյուր` Panorama.am
14:01
Հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 1-2 աստիճանով
Երևանում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
13:55
Լավրովը՝ Միրզոյանին. Պատրաստ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար
«Դիտարկում ենք առկա բոլոր խնդիրները։ Մենք միշտ գնահատել և շարունակում ենք արժևորել եղբայրական կապերը հայ ժողովրդի, Հայաստանի՝ մեր բնական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Մենք ԵԱՏՄ-ն լքելու որևիցե միտում չունենք. Ալեն Սիմոնյան
«Այդ գործընթացը Հայաստանի ժողովրդի կամքն է, և մենք այդ  կամքը քննարկելու, քվեարկելու, որոշում ենք կայացնելու Ազգային ժողովում, դրանից...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մեկնարկել է Միրզոյան-Լավրով ընդլայնված կազմով հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Աղբյուր` Panorama.am
13:27
Նիկոլ Փաշինյանն օլիգարխներին թողած՝ ընկել է ժողովրդի երկու կոպեկի հետևից. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է  աղբարկղ նետել հայտարարգրման մասին օրենքը։ ...
Աղբյուր` Panorama.am
12:55
Իրավական աջակցության կարիք ունենք. Լրագրող Անի Գևորգյանի ահազանգը
«NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանն հազանգում է՝ իրավական աջակցության կարիք ունեն։ Բանն այն է, որ ԱԺ նիստի...
Աղբյուր` Panorama.am
12:39
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարկ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելու...
Աղբյուր` Panorama.am
12:35
Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ «Արցախ» ասաց, ապա ուղղեց իր «սխալը»՝ չորս անգամ կրկնելով «Ղարաբաղ»
«Հետևում ենք դատավարությանը, գիտենք, տեսնում ենք՝ ինչ է կատարվում,  բայց արձագանքելու որևէ բան չկա»,- լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
12:19
Պարո՛ն Խաչատրյան, մարդ ներկա չի՝ դուք ինչ-որ կլիշեներ եք փորձում կպցնել. Լարված վիճակ Ալեն Սիմոնյանի և Արթուր Խաչատրյանի միջև
«Տիկին Վարդանյան, շնորհակալություն, որ ձեր կուսակցության ներկայացրած թեկնածուին հղում կատարելն համեմատեցիք ոչ կոռեկտ արտահայտության հետ,...
Աղբյուր` Panorama.am
12:17
Բաբկեն Պիպոյան. Որքան էլ փորձեն մանիպուլացնել, ժամերով կանգառում սպասող թոշակառուն չի կարող չնկատել, որ տրանսպորտն էականորեն թանկանում է
«Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր տարածած տեսանյութում թոշակառուների...
Աղբյուր` Panorama.am
12:08
Հրդեհ Սպիտակի մանկապարտեզներից մեկում, տարհանվել է 117 սան և 29 աշխատակից
Հունվարի 21-ին, ժամը 10։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:59
Հայտարարագրման համակարգը պետք է չեղարկվի. Մեսրոպ Առաքելյան
«Իշխանությունների կողմից ժողովրդին ծաղրող հերթական քայլը՝ եկամուտների համատարած հայտարարագրումը շատ լուրջ խնդիրներ է առաջացնելու...
Աղբյուր` Panorama.am
11:47
«Թել-Սել»-ի հետ ապօրինի պայմանագիրը պետք է չեղարկվի. Մանուկյան
«Տրանսպորտի թանկացման ուղիղ պատասխանատուն Արամ Զավենի Սարգսյանն է, իր թիմակիցներն ասել են՝ իր հետ քննարկել ենք, ինքն ասել են «ես...
Աղբյուր` Panorama.am
11:38
Դուրս եկավ, որ հայ ժողովուրդը «Facebook»-ում փայատեր է դառնում. Սիսակ Գաբրիելյան
«Մենք հնարավորություն ենք տալու, որ «Facebook»-ում, «Apple»-ում  և մնացած տեղերում մի քիչ ավելի շատ ներդրում...
Աղբյուր` Panorama.am
11:28
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ՝ հանուն Թրամփի երդմնակալության
Լքված Louis Vuitton ու այլ արժեքավոր պայուսակներ, իրեր, բաճկոններ. Մարդիկ իրենց իրերը թողել են փողոցում, որպեսզի կարողանան մասնակցել ԱՄՆ 47-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծննդյան...
Աղբյուր` Panorama.am
10:51
Պանիկովսկիներ, գողոնը ե՞րբ եք վերադարձնելու. Մեսրոպ Մանուկյան
«Կեղծ է, որ Երևանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ է գնելու։ 2025 թվականի բյուջեով 0  նոր շարժակազմ է  պլանավորված։ Ոչ մի հատ...
Աղբյուր` Panorama.am
10:47
Մի հատ մարդ ունենք, էն էլ գերի է. Լարված վիճակ է ավագանիում
Երևանի ավագանիում լարված իրավիճակ է։ Մինչ քվորում չլինելու պատճառով 30 րոպեանոց ընդմիջում է, վեճի բռնվեցին «Ազգային առաջընթաց»...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ուսուցչին ասացի՝ այ որ կամավոր ատեստավորում անցնեք ոչ միայն տրանսպորտի սակագինն, այլև բազմաթիվ այլ ծախսեր ձեր աչքին չեն երևա. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտնում է,թե որոշել է մետրոյով գնալ աշխատանքի և դրա համար տերմինալից միանգամյա տոմս է գնում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}