Հայաստանում ծրագրվում է տնային կրթություն կազմակերպել
Հայաստանի կրթության նախարարությունը ծրագրում է տնային կրթություն ներդնել մեր երկրում և հանրայնացնել կրթության այդ մոդելը: Այսօր այդ մասին Ազգային ժողովում հայտարարեց Կրթության, գիտության նախարար Արմեն Աշոտյանը` պատասխանելով պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի` բացակայությունների մասին հարցին:
Աշոտյանն ասաց, որ թեպետ տնային կրթությունը նախատեսված է «Հանրակրթության մասին» օրենքով, բայց այն չի իրականացվում: Նախարարի խոսքով, տնային կրթությունը կարող է լինել այն դեպքերում, երբ երեխան երկար ժամանակ, խրոնիկ հիվանդությունների պատճառով չի կարողանում հաճախել դպրոց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա