Իրանի նավթի նախարարն Արևմուտքին սպառնացել է ամոբողջությամբ դադարեցնել նավթի առաքումը
Եթե Արևմուտքն Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներն ավելի խստացնի, ապա ամբողջովին կդադարեցնենք նավթի առաքումը: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նավթի նախարար Ռոսթամ Ղասեմին:
Համաձայն հաղորդագրության, Իրանի նավթի նախարարը նախազգուշացրել է, որ եթե տնտեսական պատժամիջոցների հետևանքով Իրանը չկարողանա Հորմոզի նեղուցի միջոցով արտահանել իր նավթը, ապա թույլ չի տա, որ այլ երկրներն այդ նեղուցն օգտագործեն ի շահ իրենց տնտեսության:
Շարունակելով տնտեսական պատժամիջոցների թեման՝ Ռոսթամ Ղասեմին մասնավորապես նշել է. «Շուրջ երեսուն տարի է, որ Իրանն Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցների է ենթարկվում, սակայն այդ պարագայում ևս հաջողությամբ կարողացել է տնօրինել նավթային արդյունաբերությունը: Ներկայում Իրանն օրական 4 միլիոն բարել նավթ է արտադրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները