«Global Post». Պատերազմի դեպքում Ռուսաստանն ու Իրանը կաջակցեն Հայաստանին
«Global Post» պարբերականում հոդվածագիր Նիքոլաս Քլեյթոնն իր` «Հայ-ադրբեջանական սահմանում անօդաչուների անկարգությունները կարող են հանգեցնել պատերազմի» վերնագրով հոդվածում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը և նկատել, որ պատերազմի վերսկսման դեպքում, այն կլինի ավելի երկարատև ու ռեուրսատար:
Հոդվածագիրը նախ տեղեկացնում է, որ ցանկություն են ունեցել ռեպորտաժ ներկայացնել շփման գծում տիրող իրավիճակի ու Ադրբեջանի ռազմական արդիականացման վերաբերյալ, սակայն Բաքուն կտրականապես հրաժարվել է հավատարմագիր տրամադրել «Global Post» պարբերականի թղթակցին:
«Հայաստանը և Ադրբեջանը կարող են պատերազմել, եթե սահմանում երկու կողմերի անօդաչու սարքերի «արագ բազմացումը» շարունակվի»,- գրում է հեղինակն ու վկայակոչելով Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI), տվյալները, տեղեկացնում, որ Ադրբեջանը 2011-ին իսրայելական «Aeronautics Ltd» և «Elbit Systems» ընկերություններից ձեռք է բերել 30 անօդաչու սաքեր, այդ թվում 25-ը միջին չափի «Hermes-450» և «Aerostar» անօդաչու սարքեր: Բացի այդ, «2011թ հոկտեմբերին, Ադրբեջանը ստորագրել է մի գործարք, որով երկրի ներսում արտադրվելու էր հավելյալ «Orbiter 2M» և «Aerostar» տիպի 60 անօդաչու սարքեր»։
Հեղինակը նշում է, որ ընդհանուր առմամբ, Ադրբեջանը ձեռք է բերել 50-ից ավելի անօդաչու սարքեր, որոնք նույն հնարավորություններն ունեն, ինչ ամերիկյան «Predator» և «Reaper-type» անօդաչու սարքեր, որոնք «Պակիստանում և Եմենում ԱՄՆ արշավի հիմնական «աշխատուժն» էին»: Պարբերականը նշում է, որ չնայած Իսրայելն անօդաչու սարքեր վաճառելիս նկատի է ունեցել, որ այն կօգտագործվի Իրանի դեմ, սակայն «Բաքուն հրապարակավ հայտարարել է, որ մտադիր է դրանք օգտագործել Հայաստանից տարածքներ վերցնելու նպատակով»:
Հոդվածագրի կարծիքով, անօդաչու սարքերը գրավիչ գործիքներ են, որոնք «օգտագործվում են սառը հակամարտությունների ժամանակ, սակայն նրանց ներկայությունը լարվածության տեղիք է տալիս»: Այնուհետև հրապարակման հեղինակն անցնում է փորձագետների կարծիքին ու նշում, որ դրանց համաձայն` Հայաստան-Ադրբեջան պատերազմը ավելի երկար և ավելի դժվարին է լինելու, քան 5 տարի առաջ տեղ գտած Ռուսաստան-Վրաստան պատերզամը: «Ըստ նրանց Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը ավելի երկար է լինելու և շատ կյանքեր ու ռեսուրսներ է խլելու»,- գրում է «Global Post»-ը:
Մասնավորապես, ԱՄՆ բանակի ռազմական քոլեջի դասախոս Ստեֆան Բլանկը նշել է, որ Հայաստանը հանդիսանում է ՌԴ ռազմական դաշնակից: Ամռանը տեղի ունեցած սահմանային բախումներից հետո, Ռուսաստանը հայտարարել է, որ 20 տոկոսով ավելացնում է իր` հայկական օդային տարածքների պահակախմբերը: Աղբյուրը նկատում է, որ Իրանը նույնպես աջակցելու է Հայաստանին, քանի որ այն կարևոր գործնական կապեր ունի այդ երկրում: «Եթե հայ-ադրբեջանական պատերազմ վերսկսվի, այն փոքր չի լինելու: Ես դրանում համոզված եմ»,-նշել է Բլենկը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում