Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը տեղակալ է նշանակել իր աներորդուն
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը տեղակալ է նշանակել իր աներորդուն: Թերթը փորձել է թաղապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Արևիկ Եղիազարյանից պարզել, թե Սարգսյանն իր աներորդուն որ արժանիքի համար է այդ պաշտոնին նշանակել:
««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տեղակալի պաշտոնը հայեցողական է, և այդ պաշտոնում սեփական հայեցողությամբ նշանակում է վարչական շրջանի ղեկավարը: Տվյալ պաշտոնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նշանակել է Գևորգ Ֆրունզի Հովհաննիսյանին` հաշվի առնելով նրա մասնագիտական պատրաստվածությունը, փորձը` կառավարման ոլորտում և կենսագրությունը»,-եզրափակել է ՀԿԼՎ պատասխանատուն: