ԻԻՀ Արևմտյան Ազարբայջանի նահանգապետ. Ուրմիա լճի փրկության ծրագրի հիմնական խոչընդոտը Բաքուն է
Ադրբեջանի Հանրապետությունը դեմ է Արաքս գետից Ուրմիա լճի փրկության համար ջուր բաց թողնելու ծրագրին:
Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Արևմտյան Ազարբայջան (Արևմտյան Ատրպատական) նահանգի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով ազարիների կողմից Ուրմիա լճի չորացման հարցը շահարկելու փաստին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի բնակչության մի հատված վերջին տարիներին Ուրմիա լճի չորացման առնչությամբ իր բողոքն է հայտնել, սակայն այժմ, երբ որ լճի փրկության համար պետք է Արաքս գետից ջուր վերցնել, Ադրբեջանի Հանրապետությունը ընդդիմանում է այդ նախագծին»:
Արևմտյան Ազարբայջանի նահանգապետը, խոսելով Ուրմիա լճի առջև կանգնած հիմնախնդիրների մասին, հավելել է. «Արաքս գետից դեպի Ուրմիա լիճ ջուր բաց թողնելու ծրագրին առնչությամբ Ադրբեջանի ունեցած բացասական դիրքորոշումը լճի փրկության ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտներից է հանդիսանում»:
Նախորդող տեղեկատվություն՝ ԻԻՀ փոխնախագահ. Իրանը Հայաստանի հետ բանակցում է Ուրմիա լճի վերակենդանացման հարցի շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները