Սիբիրախտ ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում արձանագրված սիբիրախտի դեպքերի առնչությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից շարունակվում են իրականացվել բակային համայցերը, լաբորատոր հետազոտությունները, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ լաբորատոր հետազոտություններն ավարտվել են սիբիրախտի կասկածելի 15 հիվանդից վերցված նմուշների նկատմամբ, որոնց արդյունքները հետևյալն են. մեկի մոտ սիբիրյան խոց հիվանդությունը հաստատվել է, 9-ը նմուշում հայտնաբերվել են սիբիրախտի ոչ ախտածին հարուցիչներ (վերջինս պայմանավորված է վերքերի վաղեմությամբ և հակաբիոտիկային բուժմամբ, հակաբիոտիկային քսուքների օգտագործմամբ), իսկ 5 նմուշում լաբորատոր հետազոտության արդյունքները եղել են բացասական:
Մնացած հիվանդների լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են: Ներկայումս սիբիրյաախտ ախտորոշմամբ հոսպիտալացված է 15 հիվանդ: Նոր հիվանդներ չեն հայտնաբերվել: Բոլոր հիվանդների վիճակը բավարար է: Ունեն առողջացման դրական տեղաշարժ: Համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա