Հարցազրույցներ 17:00 23/10/2012

Այլընտրա՞նք է Օսկանյանը Ծառուկյանին` որպես նախագահի թեկնածու. հարցազրույց Նաիրա Զոհրաբյանի հետ

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկին Զոհրաբյան, ինչո՞վ է պայմանավորված Գագիկ Ծառուկյանի Ազգային Ժողովի նիստերին չներկայանալը, արդյո՞ք դա ԲՀԿ առաջնորդի  բոյկոտն է` Վարդան Օսկանյանի գործի հետ կապված:
-Ոչ, բացարձակապես և ես չէի ցանկանա, որ մենք ցանկացած դեպքի հետևում փորձենք քաղաքական ենթատեքստ տեսնել: Կարող եմ ասել, որ զուտ նախապես ծրագրված աշխատանքային այցերի պատճառով է, որ պարոն Ծառուկյանը դեռևս չի եղել խորհրդարանում, ինչը չի նշանակում սակայն, որ նա չի էլ մասնակցելու Ազգային Ժողովի աշխատանքներին: Այնպես որ` վստահաբար կրկնում եմ` ԲՀԿ առաջնորդը կլինի խորհրդարանում:

Ինչ վերաբերում է Վ.Օսկանյանի գործին, ապա այս իմատով պարոն Ծառուկյանը իր միանշանակ դիրքորոշումը հայտարարության մեջ հայտնել է: Այո, նա գտնում է, որ գլխավոր դատախազի միջնորդությունը իրավական հիմնավորում չունի և հայտարարել է իր հայտարարության մեջ, որ կանգնած է իր կուսակցի կողքին: Իսկ այդ գործով զբաղվելու են համաշխարհային համբավ ունեցող իրավաբաններ, ինչն արվել է և այս պահին ևս արվում է:

-Նախագահական ընտրություններին հաշված ամիսներ են մնացել, դաշտը ապրում է կանխատեսումներով` ԲՀԿ-ն սեփական թեկնածուով հանդես կգա՞, թե՞ կսատարի ՀՀԿ թեկնածուին: Դրան զուգահեռ առանձին ԲՀԿ-ականներ` Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը և այլք չեն բացառում առաջին տարբերակը և նշում, որ հակված են, որպեսզի Ձեր կուսակցությունը իր թեկնածուով հանդես գա: Ի վերջո, ե՞րբ է կողմնորոշվելու կուսակցությունը:
-Ես հասկանում եմ այն հետաքրքրությունը, որ կա ԲՀԿ-ի որոշման հանդեպ, որովհետև այսօր հայաստանյան քաղաքական դաշտի ամենաառանցքային ու հիմնական դերակատարներից մեկը «Բարգավաճ Հայաստանն» է և գաղտնիք չէ, որ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ որոշումից մեծապես կախված է լինելու ներքաղաքական զարգացումների ընթացքը: Բայց կրկնում եմ, ԲՀԿ-ն, ինչպես և այդ մասին ասվել էր, ինքն է որոշելու , թե երբ է հրապարակելու իր որոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Ինչ վերաբերում է իմ գործընկերների մասնավոր տեսակետներին, ապա ոչ միայն Վ.Օսկանյանն ու Վ.Հովհաննիսյանը, այդ թվում նաև ես այն համոզմանն ենք, որ խորհրդարանական ընտրություններում վստահության նման քվե ստացած քաղաքական ուժը պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Ավելին, ես կարող եմ ասել, որ այդ թեկնածուն կոնկրետ իմ համար միայն Գագիկ Ծառուկյանն է:

-Այսօր արդեն կարելի է ասել, թե ե՞րբ կկայանա «Բարգավաճ Հայաստանի» համագումարը:
-Ոչ: Դեռևս ընդհանրապես չի քննարկվել կլինի արդյոք համագումար թե ոչ: Կրկնում եմ` նախագահական ընտրությունների վերաբերյալ խնդիրները մենք կքննարկենք առաջիկայում և երբ կուսակցությունը որոշի պահը հրապարակելու իր դիրքորոշումը այդպես էլ կարվի:

-Վերջին շրջանում Վ.Օսկանյանի facebook-յան էջը հասարակության ուշադրության կենտրոնում է, քանի որ դա գրեթե միակ հարթակն է, որում պատգամավորը հանդես է գալիս ոչ այնքան իր անձին վերաբերող, այլ քաղաքական հայտարարություններով: Անձամբ Ձեր դիտարկմամբ արդյո՞ք Վ.Օսկանյանի հայտարարությունները քարոզչական միտում չեն պարունակում:

-Կարծում եմ` ոչ: Բաից այդ, դա իր միակ հարթակը չէ, Վ.Օսկանյանը ԱԺ պատգամավոր է և ցանկացած պահի նա ազատ է օգտագործելու ԱԺ ամբիոնը: Իսկ ինչ վերաբերում է պարոն Օսկանյանի facebook-յան հայտարարություններին, ապա ես անկեղծ ասած այնտեղ որևէ հստակ նախընտրական քարոզչության էլեմենտներ չեմ տեսնում: Դա իր դիրքորոշումն է, մենք ազատ լիբերալ կուսակցություն ենք և յուրաքանչյուր պատգամավոր ազատ է ունենալու իր մասնավոր տեսակետը` մինչ այն պահը, երբ կլինի կուսակցության քաղաքական որոշումը, որն արդեն պարտադիր է մեզ բոլորիս համար:

-Տիկին Զոհրաբյան, իբրև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի թեկնածու, կարծես թե, միակ դիտարկվող ֆիգուրը միշտ եղել է Գագիկ Ծառուկյանը, բայց վերադառնալով թե վերջին զարգացումներին, թե նույն facebook-ին ու Օսկանյանի կուսակցությունից փոքր-քիչ առանձնացած լինելու հանգամանքին տեղ-տեղ կարելի է լսել նաև նրա` Ծառուկյանին այլընտրանք լինելու մասին: Տեսնո՞ւմ եք նման տարբերակ:

-Ես արդեն պատասխանեցի` նախագահական ընտրությունների վերաբերյալ երբ ԲՀԿ-ն որոշի պահը հրապարակելու իր որոշումը, այդ ժամանակ էլ կհրապարակի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:54
Իջևանի Ծռերը նոր իրավարար վճիռ չեն կարողանում ստանալ. Քաղաքագետ
«Որքան հասկանում եմ «Սևւրի Պայմանագիր 2» չի ստացվում ստորագրել։ ԱՄՆ ներկա վարչակարգը Վիլսոնից ավելի ազնիվ է։ Իջևանի Ծռերը նոր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}