«40 միլիարդանոց հոգեբանական ճնշում` Իլհամ Ալիևի վրա»
«Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության» ստեղծումն ու այդ կառույցի գործունեության դադարեցումը տարբեր մեկնաբանությունների առիթ է դարձել Ադրբեջանում: Այս մասին գրում է pat.az-ը:
Ըստ աղբյուրի, Ադրբեջանական հասարակության մեծամասնությունը դա համարում է իշխանության հաղթանակ: Նշվում է, որ կառույցի խորհրդի անդամ, Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբբաս Աբբասովը ժամանել է Բաքու, և կազմակերպության հետագա ճակատագիրը կորոշվի Ադրբեջանի պաշտոնական շրջանակների հետ անցկացվելիք բանակցություններից հետո: Բաքվում համարում են, որ «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միությունը» ստեղծվել է Կրեմլի հանձնարարությամբ` 2013 թ-ի նախագահական ընտրություններում Ադրբեջանի առկա իշխանության դեմ գործելու նպատակով:
Ըստ pat.az-ի` փորձագետները գտնում են, որ Բաքվում Աբբասովի կողմից պարզաբանելու ոչինչ էլ չկա, քանի որ որոշակի ուժեր դրանով արդեն հասել են իրենց նպատակին:
«Բանն այն է, որ նորաստեղծ կառույցի անդամների մեծամասնությունը Ռուսաստանում լուրջ բիզնեսի տերեր են և սերտ հարաբերությունների մեջ են Ռուսաստանի կառավարության հետ: Միմյանց միջև առկա հակասություններին հակառակ` մի կառույցի շուրջ միավորվելու նրանց նպատակը բոլորովին էլ Ադրբեջանում իշխանության գալը չէ: Փորձագետները գտնում են, որ որպես առաջին փուլ, դրանով Ռուսաստանը միայն հոգեբանական պատերազմ հայտարարեց Իլհամ Ալիևի դեմ և ժամանակավորապես կանգնեցրեց գործընթացը: Իսկ հոգեբանական պատերազմի հիմնական նպատակը հետևյալներն են` Ռուսաստանը կարճ ժամանակում Իլհամ Ալիևի դեմ 40 միլիարդ դոլար հարստություն ունեցող ուժ հանեց և ցուցադրեց, որ այն կարող է գործի դնել ցանկացած ժամանակ: Ադրբեջանի իշխանությանը նաև հասկացնել տվեց, որ իր ամենամոտ դաշնակիցները համարվող անձինք վաղը կարող են ընդդիմության կազմում լինել: Իրականում այդ կառույցի ստեղծման նպատակը հենց դա է, և նրանք հասան իրենց նպատակին: Սրանից հետո մեկնարկ կտրվի երկրորդ փուլին և այս անգամ արդեն քամին կփչի Ադրբեջանի ներսում», -կանխատեսում է pat.az-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին