Չեխիայի պառլամենտիարտաքին գործերի կոմիտեն բանաձև ընդունեց Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ
Չեխիայի Հանրապետության Պառլամենտի արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության կոմիտեն այսօր` հոկտեմբերի 23-ին, կոմիտեի նախագահ Յոզեֆ Րեգեցի (Jozef Regec) նախագահությամբ միաձայն ընդունել է սենատոր Յարոմի Շտետինայի (Jaromír Štětina) հեղինակած բանաձևը, որով այն իր խորը մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի նախագահի կողմից Հունգարիայում դատապարտված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ:
Ներկայացնում ենք բանաձևի հայերեն թարգմանությունը:
ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԻ
ՍԵՆԱՏ
8 – ՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ, ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԿՈՄԻՏԵ
ԲԱՆԱՁԵՎ No 266
28 – րդ նիստ, 23 հոկտեմբերի, 2012 թվական
Ռամիլ Սաֆարովի գործի վերաբերյալ
ԿՈՄԻՏԵՆ
I. իր խորը մտահոգությունն ու ափսոսանքն է հայտնում առ այն, որ Ադրբեջանի նախագահն իր որոշմամբ ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, ով Եվրոպական միության անդամ պետության դատարանը դատապարտել էր սպանության համար; համարում է այդ որոշումը, որպես խորհրդանշական քայլ, կարող է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածության հետագա շիկացմանը, ինչպես նաև մտահոգված է, որ այս որոշումը խոչընդոտելու է հակամարտությունից տուժած հասարակությունների հաշտեցման գործընթացին և վտանգի տակ է դնում տարածաշրջանում միջանձնային շփումների խաղաղ զարգացման ապագա հնարավորությունը:
II. հանձնարարում է.
որպեսզի Կոմիտեի նախագահ սենատոր Յոզեֆ Ռեգեցը սույն բանաձևի մասին տեղեկացնի Սենատի նախագահին:
Յոզեֆ Րեգեց Յարոմիր Շտետինա
կոմիտեի նախագահ կոմիտեի անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան