Հայաստանում ներկայացվելու է չինական մշակույթը
Հայ-չինական մշակութային համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 26-31-ը Հայաստանում անցկացվելու է Չինաստանի մշակույթի օրեր, որին կմասնակցի Չինաստանից ժամանած պատվիրակությունը, հայտնում են մշակույթի նախարարությունից:
Չինաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` «Հանսեն» ազգային պարի խմբի մասնակցությամբ: Հյուրախաղերը կշարունակվեն նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` հոկտեմբերի 30-ին: Հոկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մետաքսե ճանապարհը կերպարվեստում» խորագրով ցուցահանդեսը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը:
Մշակույթի օրերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2012-2016 թթ. միջև ստորագրված մշակութային համագործակցության մասին ծրագրի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան