Սևան Նիկոլս. «Իմ մայրը հայուհի է, սակայն նա չի մեծացել իր կենսաբանական ծնողների մոտ»
«Armenian Weekly» պարբերականը անդրադարձել է դրամատուրգ Ադրիանա Սևան Նիկոլսի` «Գիշերը Երզնկայի վրա» հեղինակային պիեսին, որը հանդիսատեսին է ներկայացնում Հայոց ցեղապանությունը վերապրած ընտանիքի անցած դժվարին ճանապարը:
««Գիշերը Երզնկայի վրա» պիեսը մի ընտանիքի պատմություն է, որը իր մեջ ամփոփում է երեք սերուդների պատմություն. սա անցյալի և ներկայի պատկեր է, որտեղ դերասաններն իրենց հմուտ խաղով բնութագրում են Հայոց Ցեղասպանությունը վերապրածների չարչարանքներն ու հիշողություները»,-նշել է պարբերականը:
Դրամատուրգի խոսքերով պիեսը գրելու ոգեշնչման պատճառն է դարձել, այն որ ինքը բացահայտել է իր ընտանքիի պամությունը:
«Իմ մայրը հայուհի է, սակայն նա չի մեծացել իր կեսաբանական ծնողների մոտ», - նշել է դրամատուրգը:
Աղբյուրրի փոխանցմամբ, Նիկոլի տատիկը, Հայոց ցեղասպանության տարիներին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ: Նա եղել է ծանր հոգեկան վիճակում: Նրա վիճակը վատթարացել է և նրան տիպված են եղել տեղափոխել բուժհիմնարկ: Այլևս ի վիճակի չլինելով հոգ տանել իր երեխաների մասին` եվերջիններս պետության հրամանով հանձնվել են խնամակալության:
Նշենք, որ սեպտեմբերի 15-ից հեկտեմբերի 9 -ը Ֆրանցիսկոյում տեղի է ունեցել պիեսի պրեմիերան:
Սևան Նիկոլսը «Middle East America: a National New Plays Initiative» հեղինակավոր նախաձեռնության առաջին մրցանակակիրն է: Նախաձեռնությունն ստեղծվել և կառավարվում է երեք ազգային կազմակերպությունների` «Golden Thread Productions»-ի, «Lark Play Development Center»-ի և «Silk Road Theatre Project»-ի կողմից:
«Golden Thread Productions»-ի գեղարվեստական ղեկավար Թորանջ Եղիազարյանն ասել է. «Սա համարձակ պիես է, որը միավորում է հայկական և լատինամերիկյան համայնքները: Ադրիանայի եզակի ձայնն ու հարուստ լեզուն նոր հավելում են ամերիկյան թատրոնի ուղղության համար, և Golden Thread» -ը հպարտ է, որ ներկայացնելու է այդ կարևոր պիեսը հանդիսատեսին»: