Աշոտյանը լավ լուր է ստացել Հարավային Կորեայից. Մեր աշակերտները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ
«Հենց նոր ուրախալի լուր ստացա Հարավային Կորեայից, որտեղ անց էր կացվում Աստղագիտության միջազգային օլիմպիադան:
Մեր աշակերտները փայլուն են հանդես եկել, նվաճելով 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Հրաշալի արդյունք: Շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալություն եմ հայտնում մեր երեխաներին Հայաստանի անունը բարձր պահելու համար»,-քիչ առաջ ֆեյսբուքայն իր էջում նման գրառում թողեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվում էր աստղագիտության միջազգային օլիմպիադան, որին մասնակցում էին Երևանում անցկացված ԱՊՀ երկրների աստղագիտական օլիմպիադայում հաղթած հայ պատանիները:
Մինչ այդ, սեպտեմբերի 17-24-ին Երևանի Պետական համալսարանին կից Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվել է ԱՊՀ երկրների XV աստղագիտական օլիմպիադան և XX աշնանային դպրոցը։ Օլիմպիադային մասնակցելու համար ժամանել էին Մոսկվայի, Բելգորոդի, Դոնի Ռոստովի, Նովգորոդի, Սիմֆերոպոլի, Ալմա–Աթայի պատվիրակներ: Ընդհանուր առմամբ, օլիմպիադային մասնակցել է 28 դպրոցական: Օլիմպիադայում գերազանց հանդես են եկել Հայաստանի և հատկապես՝ ֆիզմաթ դպրոցի աշակերտները։ Նրանք արժանացել են առաջին կարգի չորս դիպլոմներից երեքին:
Նախորդող հրապարակում`
Հայ պատանինեը Կորեայում կմասնակցեն աստղագիտության միջազգային օլիմպիադային
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները