Ս. Ավետիսյան. ԲՀԿ-ն ՀՀԿ-ի մրցակիցը չէ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը նախագահական ընտրություններում ԲՀԿ-ին չի համարում ՀՀԿ-ի մրցակից: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ այդ քաղաքական ուժերը ստորագրել են հուշագիր, «որից այն կողմ այլ պաշտոնական հայտարարություն չի եղել»:
Պատգամավորը նաև նշեց, որ այսօր քաղաքական դաշտում պարզ չի երևում, թե ովքեր են ընդդիմադիր ուժերը: «Որքան շուտ այդ խնդիրն իրենք իրենց մեջ լուծեն, մեզ համար էլ, ձեր համար էլ, ավելի պարզ կլինի, թե ինչ են ուզում»,- ասաց Ս. Ավետսիյանը:
Պատասխանելով այն դիտարկմանը, թե դեռևս ընտրությունները չեն կայացել, բայց արդեն հայտարարում են, որ նախագահ է վերընտրվելու գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Եթե քաղաքական դաշտում որևէ մեկը տեսնում է ֆավորիտ, թող անունը տա: Մենք այս պահին տեսնում ենք մեր քաղաքական ուժի ղեկավարին, նրա անունն ենք տալիս»:
Բացի այդ, Ս. Ավետիսյանը նաև ասաց, որ նման հայտարարություն անելու համար հիմք է ծառայում մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն է կազմում:
Անդրադառնալով վերջին շրջանում տեղի ունեցող կառուպցիոն դեպքերի բացահայտմանը, դրա հետևանքով տեղի ունեցող ձերբակալություններին ու այն դիտարկմանը, թե դա շատերն ընդունում են որպես նախընտրական PR, բանախոսն ասաց, որ անօրինականությունների կանխարգելումը նախընտրական PR կամ շոու չէ, այլ իրական աշխատանք:
Ս. Ավետիսյանի խոսքով, այդ գործընթացները պետք է բոլորը ողջունեն, քանի որ դրա արդյունքում երկրում հաստատվելու են կարգ ու կանոն և նմանատիպ գործընթացները լինելու են շարունակական:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները