Բուֆոնը բարկացած է
«Յուվեթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը դժգոհ է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նորդշելլանդի» հետ խաղի արդյունքից (1:1): Սա արդեն «ծեր սինյորայի» 3-րդ ոչ ոքին էր այս մրցաշարի շրջանակներում` 3 խաղ, 3 միավոր: Բնական է, արդյունքը չի կարող գոհացուցիչ լինել:
«Ես բարկացած եմ խաղի արդյունքի ու բաց թողած գնդակի համար: Բեքմանի հարվածը հիանալի էր: Այդ դրվագում ես ոչինչ անել չէի կարող: Այնուամենայնիվ, պետք էր խուսափել այդ տուգանայինից: Մրցակիցն ունեցավ միայն մեկ հնարավորություն, և այն վերածեց գոլի: Առաջին խաղակեսում հավասար պայքար էր, բայց 2-րդ խաղակեսում խաղադաշտում միայն մեկ թիմ կար:
Չեմպիոնների լիգայում չկա հեշտ խաղ: «Նորդշելլանդը» Լոնդոնի «Չելսիի» հետ ամբողջ 75 րոպե հավասար պայքար էր մղում, բայց պարտվեց 0:4 հաշվով: Հիմա ամեն ինչ պետք է անենք, որ հաղթենք առաջիկա խաղերում»,- նշել է Բուֆոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում