«China Post». Սիրիայում 19 ամիս տևած հակամարտության կարգավորման հարցում Անկարան կարող է շեղվել իր տեսակետից
Թուրքիան սիրիական ճգնաժամը լուծելու հարցում ակնկալում է Իրանի և Ռուսաստանի աջակցությունը: Այս մասին գրում է «China Post» պարբերականը:
«Թուրքիան դիմել է տարածաշրջանային գերտերություններ` Դամասկոսի վարչակազմի աջակիցներ Իրանին և Ռուսաստանին` օգնելու վերջինիս Սիրիայի արյունահեղ քաղաքացիական պատերազմի կարգավորման հարցում, որն արդեն տարածվել է սահմաններից դուրս:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը` Բաքվում Իրանի նախագահը Ահմադինեժադի հետ «անակնկալ հանդիպումից հետո» վերջին ազդանշան է տվել, որ Սիրիայում 19 ամիս տևած հակամարտության կարգավորման հարցում Անկարան կարող է շեղվել իր տեսակետից:
Անկարան Իրանին առաջարկել է Սիրիայի ճգնաժամը լուծելու համար եռակողմանի մեխանիզմ ստեղծել, որում կներառվեն տարածաշրջանային երեք դերակատարներ»,-նշված է հոդվածում:
«Եռակողմանի մեխանիզմի մեջ են մտնում Թուրքիան, Եգիպտոսը և Իրանը: Երկրորդ մեխանիզմի մեջ են` Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: Եվ երրորդը` Թուրքիան, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան»,-նշել է Էրդողանը:
Պարբերականը գրում է, որ Թուրքիան և Իրանը` Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում տարբեր տեսակետներ ունեն, սակայն վերջին շաբաթը ցույց է տվել, որ նրանք ինտեսիվ դիվանագիտական հարաբերությունների մեջ են, որի արդյունքում և Անկարան, և Թեհրանը աջակցում են ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի զինադադարի առաջարկը:
Թուրքիան նաև բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ, չնայած նրանց միջև հարաբերությունների վատթարացմանը. այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները Մոսկվա-Դամասկոս չվերթով թռչող քաղաքացիական «Airbus A-320» ինքնաթիռին ստիպել են վայրէջք կատարել Անկարայում, ստուգումներից հետո առգրավել բեռը և նոր միայն ազատ արձակել:
Սակայն դժվար է կանխագուշակել, թե արդյո՞ք Թուրքիան նոր փորձեր կանի, քանի որ Ռուսաստանը և Իրանը իրենց աջակցություն են հայտնել Ասադի վարչակազմին:
«Թուրքիան 19 ամիսներից հետո հուսահատ է: Թուրքիան այնքան ուժ չուներ փոխել Սիրիայի իրավիճակը, կամ էլ համոզել Սիրիայի դաշնակիցներին, կամ իր արևմտամետ դաշնակիցներին այս հարցում նրա կողքին կանգնել»,-նշել է Ստամբուլի «Bilgi» համալսարանի դասախոս Սոլի Օզելը:
«Ես կարծում եմ, որ Թուրքիայի իշխանությունները ևս մեկ անգամ վերանայում են իրենց զրո խնդիրների հարևանների հետ քաղաքականությունը»,-նշել է Օզելը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում